Կասկադի Coffeeshop-ում մեկ բաժակ սառը ջուրը «միլիարդատիրոջ կայֆերի» հասնող գների է հասել
Սպառողի անկյունԱյն, որ տուրիստական շրջանում հատկապես Հայաստանում հանգստանալը իսկական թանկ հաճույք է դարձել՝ քննարկման ենթակա չէ արդեն տարիներ շարունակ, բայց, որ այս շրջանում պարզվում է կենտրոնի սրճարաններից օգտվելն էլ է դարձել «միլիարդատիրոջ կայֆերի» հասնող վիճակ՝ նորություն է։
Այ, օրինակ Coffeeshop-ի Կասկադ մասնաճյուղում, պարզվում է մեկ սովորական 0.33 գրամանոց ջրի արժեքը , որը ամենաթանկ սուպերմարկետներում արժե 150 դրամ, ուշադրություն Coffeeshop-ում ոչ ավել ոչ պակաս արժե 600 դրամ է։ Ավելին, այդ մասին այցելուն տեղեկանում է միայն հաշիվը ուզելուց հետո:
Ահա, թե ինչ է պետք իմանալ հայաստանյան սրճարանների մասին, որտեղ մեկ բաժակ սովորական սառը ջուր վայելելը համարժեք երեք հատ հաց գնելուն։

