«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 25-ին Podcast with Garamyan հաղորդմանը հյուրընկալված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե չի նախատեսում մասնակցել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, որը կայանալու է 2026-ի դեկտեմբերին։ Տարիներ շարունակ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջած ֆուտբոլի ֆանատները եւ մի քանի ֆուտբոլային ակումբներ ցնծություն ապրեցին այդ հայտարարությունից, իսկ ՆՈԱ ակումբն անգամ հայտարարեց. «Նման հայտարարությունից հետո որեւէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար»։

Մելիքբեկյանի այս հայտարարությանը նախորդել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ նրանք զույգով են հանդես գալիս, եւ մեկի գոյությունը մյուսով է պայմանավորված:
Անցել է մի քանի ամիս, եւ այժմ կարող ենք ասել, որ ՀՖՖ-ում «իրավիճակ» է փոխվել: Նախ, Արմեն Նիկողոսյանը ընդամենը ձեւական հրաժարական է տվել` շարունակում է ՀՖՖ-ում աշխատել եւ բոլոր բարիքներից, անգամ ծառայողական մեքենայից է օգտվում: Նրան վստահվել է 20 տարեկանների աշխարհի առաջնության նախապատրաստությունը, որը կայանալու է 2029-ին՝ Հայաստանում եւ Վրաստանում։ Այս առաջնության վրա մեծ գումարներ են ծախսվելու, մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում, Գյումրիում, եւ այդ գումարների տնօրինությունն իրականացնում է Նիկողոսյանը:
Ինչ վերաբերում է Մելիքբեկյանին, ապա մեր աղբյուրն ասում է, որ նա նեղ շրջապատում վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը մնալու է. «Նիկոլն ասել է` կմնաս, կապ չունի՝ ինչ ես ասել հարցազրույցում»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Մելիքբեկյանը հայտարարում է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ 2019-ի նոյեմբերի 26-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, ասել էր, որ չի պատկերացնում իր առաջադրումը եւ նման ցանկություն չունի։ Բայց մեկ ամիս անց՝ 2019-ի դեկտեմբերի 23-ին առաջադրվեց եւ ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Իսկ 2023-ին վերընտրվեց այդ պաշտոնում ու հավակնում է հայկական ֆուտբոլի ամենաերկարակյաց եւ ֆուտբոլն ամենաշատը ձախողած ՀՖՖ նախագահը դառնալ Հայաստանի պատմության մեջ:

Եվ որքան էլ ֆուտբոլային ֆանատները FAF-ը հայտարարի, որ «2 պաշտոնավարման ժամանակահատվածում իր ծրագրերի առյուծի բաժինը ձախողած չինովնիկի ու իր թիմի անդամների վերադասավորման եւ վերարտադրության ցանկացած փորձ բացառվելու է», սակայն այս հարցը մեկ մարդ է որոշում Նիկոլ Փաշինյանը, իսկ նրան ձեռնտու է իր «զեմլյակի»` իջեւանցի Արմեն Մելիքբեկյանի հավերժ պաշտոնավարումը:

Ի դեպ, Մելիքբեկյանի դիրքերն առավել ամրապնդվել են նրանով, որ 2025 թվականին 4 տարի ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Եվ նաեւ հիմա դրանով է շանտաժ անում ՀՀ իշխանություններին, թե եթե ինձ հեռացնեք, ՈՒԵՖԱ-ն ձեռք կքաշի Հայաստանից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70445 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան