«Ժողովուրդ». Ընտրությունների օրը Մոսկվայից ՀՀ ժամանած Հովհաննես Սահակյանին երեք ամիս չեն թողում վերադառնալ ՌԴ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ընտրությունների օրերին Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ։
Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին ի պատասխան՝ Սահակյանն արձագանքել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։
Սակայն ավելի ուշ, երբ նա փորձել է «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Մոսկվա, իրավապահները նրան ձերբակալել էին։
Ավելի վաղ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ։
Քննիչի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, այնուհետև նրան մեղադրանք էր առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր երկրից բացակայելու արգելքը։
Այսօր՝ դեպքից շուրջ երեք ամիս անց, Հովհաննես Սահակյանը շարունակում է մնալ Հայաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական վարույթով էական տեղաշարժ առայժմ չկա։ Թե ինչ նոր հանգամանքներ են պարզվել կամ ինչ են շարունակում պարզել նախաքննական մարմինները, հայտնի չէ։ Փաստը, սակայն, մնում է փաստ․ երեք ամիս շարունակ Սահակյանը չի կարողանում վերադառնալ իր մշտական բնակության վայր՝ Ռուսաստան, մինչդեռ հարուցված քրեական վարույթը շարունակում է մնալ նախաքննության փուլում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70442

