Կիևն այս գիշեր նորից կրակների մեջ էր (Տեսանյութ, ֆոտո)
ՄիջազգայինԿիևն այս գիշեր նորից կրակների մեջ էր: Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել բալիստիկ հրթիռների նոր ալիքի կողմից: Ուկրաինական մոնիթորինգային ռեսուրսների գնահատմամբ, նախնական հաշվարկներով Կիեւին հարվածելու համար օգտագործվել է մոտ 30 հրթիռ: Դրանց են գումարվել նաւե հեռահար գրոհային անօդաչու թռչող սարքերը:
Մասնավորապես, հզոր պայթյուններ են գրանցվել Օբոլոնի տարածքում. ականատեսները հրապարակում են քաղաքին խոցումների եւ խոշոր հրդեհների կադրեր:

