Արթուր Սերոբյանի շքեղ գոլը Չեմպիոնների լիգայի խաղում (տեսանյութ)
ՍպորտՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունել է Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեին»։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը խփել է իր թիմի պատասխան գոլը։ Իսկ հյուրերից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել էր Սվիտ Սեսլարը՝ 11-մետրանոց հարվածից։

