Թրամփը պահանջում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիր կնքել մինչև օրվա վերջ
ՄիջազգայինԹրամփը պահանջում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիր կնքել մինչև օրվա վերջ: Մնացածը հասկանալի է. հակառակ դեպքում Իրանը կբախվի «ավերիչ հարվածների»։ Նաեւ, որ սա Իրանի համար «վերջին հնարավորություն է»՝ խուսափելու հետագա ռազմական ճնշումից։
«Ես ուզում եմ նրանց վերջին հնարավորություն տալ, նախքան նրանց գլխատելը», - ասել է Թրամփը։
Դժվար չէ ենթադրել, որ Թեհրանը հերթական անգամ այդ «վերջին շանսից» չի օգտվելու` ստիպելով Թրամփ պապիկին, որ վաղը նորից նույն խոսքերը կրկնի:
Ի դեպ, իրանական ռեֆորմիստական թեւին, որը վազում էր ԱՄՆ-ի հետ բանակցելու ամեն նման պահանջի դեպքում, գերագույն իշխանությունն արդեն արգելել է որեւէ նման քայլի գնալ:
Ասենք, Թրամփը կարող է նաեւ համբերությունից դուրս գալ եւ միջուկային զենքով Իրանին հարվածելու հրաման տալ: Միայն թե այդ դեպքում երաշխավորված չէ, որ Իսրայելը համարժեք պատասխան հարված չի ստանա:
Տես նաեւ https://t.me/iravunk/70425

