Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը․ Հաջիև

Ներքաղաքական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն ազդանշաններ է ստանում Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթաց սկսելու և հնարավոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է haberglobal հեռուստաալիքնին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Հաջիևի՝ իրենք սպասում են Հայաստանի Մայր օրենքում համապատասխան փոփոխությունների կատարմանը։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ «տարածքային պահանջները» Սահմանադրության նախաբանից հանելուց հետո վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու ոչ մի խոչընդոտ չի մնա։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է փաստացի (դե ֆակտո) խաղաղություն։ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է TRIPP ծրագրով։

Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարների կողմից։

Հունիսին ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել էին TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը։ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման պետք է լինի ՀՀ սահմանադրության փոփոխությունը․ Բաքուն պահանջում է մայր օրենքից հանել հղումն Անկախության հռչակագրին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության հռչակագիրն անվանել էր «կոնֆլիկտային» դրույթ և նշել, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անհրաժեշտ է անցկացնել ԱԺ ընտրություններից հետո։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում