«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե Փեզեշկիանն ուզում է հրաժարական տալ, թող տա, կընդունենք. Մոջթաբա Խամենեիի խոսնակ

Միջազգային

Կրկին ակտիվացրել են լուրերը, որ Իրանի նախագահ Փեզեշկիանը կարող է հրաժարական տալ, եթե նրան Իրանի գերագույն իշխանությունները թույլ չտան ԱՄՆ-ի հետ հասնել բանակցային լուծումների:

Բայց ահա, Իրանի նախագահի աշխատակազմը մի քանի օր շարունակվող նման համառ լուրերից հետո, վերջապես հրապարակավ անդրադարձավ դրանց` հայտարարելով, թե նախագահի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները «լիակատար ստեր և հորինվածքներ» են։

Չնայած դրան, ԻՊՀԿ-ին մոտ կանգնած միանգամայն տեղյակ աղբյուրը հայտնում է, որ ինչպես անցած բանակցային փուլում, հիմա եւս նախագահ Փեզեշկիանը փորձում է ճնշել Գերագույն առաջնորդի վրա, որ եթե իրեն թույլ չտան մտնել բանակցային գործընթաց, ապա հրաժարական կտա:

Բայց ահա այդ ֆոնին հնչեց Այաթոլլահ Բաղեր Խարազի` Մոջթաբա Խամենեիի խոսնակի հրապարակային հայտարարությունը.

«Եթե պարոն Փեզեշկիանը կրկին հրաժարական տա, այն կընդունվի։ Սա պաշտոնապես հայտարարվել է։ Հիմա նա չի համարձակվի կրկին հրաժարական տալ, քանի որ այն կընդունվի, և նա կփոխարինվի։ Պարոն Մոհսեն Ռեզային իրավունք չունի որևէ պարագայում միջամտել բանակցություններին...»։

Եվ ահա, ԻՊՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը մեկնաբանում է. «Այսպիսով, ռեֆորմիստական ուժերը կանգնեցին փաստի առաջ: Շանտաժային մեխանիզմով` նախագահի հրաժարականի սպառնալիքով նրանք պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ/Իսրայելը հայտնվել էին ճգնաժամային վիճակում, կարողացան Իրանին ներքաշել բանակցային ծուղակի մեջ: Հետո հաջորդեց ԱՄՆ-ի ուժերի համալրումը եւ նոր հարձակումը: Դրանից հետո ռեֆորմիստները, եթե իրականում էլ մտածում էին իրանական ժողովրդի մասին, պետք է, որ անգամ բերանները չբացեին, քանի որ նրանց բանակցային այդ կուրսը լիովին ձախողվեց, եւ ի վնաս Իրանին: Բայց ահա, հիմա փորձում են նոր խաղը ձեռնարկել: Միայն թե այս դեպքում նույն խաղը չի աշխատում. Գերագույնը հրապարակավ հաստատեց` եթե Փեզեշկիանն ուզում է հրաժարական տալ, թող տա, կընդունենք: Եվ հիմա ռեֆորմիստներին մնում է այդ տակտիկայից հրաժարվել` հայտարարելով, թե իբր նախագահի մտքով անգամ չի անցել հրաժարական տալ: Հասկանալի է, պետք է այդ պաշտոնը, որը ձեռք բերեցին երջանկահիշատակ նախկին նախագահի սպանության միջոցով, պահել` նոր միջոցներով իրենց դավաճանական նպատակներին հասնելու համար: Բայց վստահ ենք, որ Գերագույն առաջնորդը եւ ԻՀՊԿ-ն այդ ամենին արդեն քաջ տիրապետում են եւ նոր ավանտյուրաները կկանխվեն»:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70405 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան