«Փաստ». Իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այն փուլում, երբ ընթանում է նոր կառավարության ձևավորման պրոցեսը, իշխող թիմը նախապատրաստում է հանրային կարծիքը գործող վարչապետի պաշտոնավարումը շարունակելու համար՝ ասպարեզ նետելով քաղաքական փորձված հնարքը։ Իշխանական վերնախավի ներկայացուցիչները, արդարացնելով ղեկավարի՝ պաշտոնում մնալու ձգտումը, կրկին հղում են անում «ժողովրդավարական առաջադեմ երկրների փորձին» և որպես հիմնավորում վկայակոչում եվրոպական առաջնորդների, մասնավորապես՝ Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման օրինակները։

Սա առաջին դեպքը չէ, երբ ղեկավար թիմը սեփական քաղաքական ամբիցիաներն ու որոշումները լեգիտիմացնելու համար դիմում է «քաղաքակիրթ աշխարհի» մոդելին։ Նույն տրամաբանությունն է գործում, երբ արդարացվում են պետական ապարատի պաշտոնյաների բարձր աշխատավարձերն ու առատ պարգևատրումները, կամ երբ թարմացվում է ծառայողական ավտոպարկը. այդ ամենը մատուցվում է որպես միջազգային ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտություն։
Սակայն այստեղ ծագում է օրինաչափ մի հարց. իսկ ե՞րբ է այդ «եվրոպական չափանիշը» տարածվելու շարքային քաղաքացու առօրյա կյանքի վրա։ Ե՞րբ ենք ունենալու կրթական ոլորտում որակյալ բովանդակություն և իրական գիտելիք, ոչ թե միայն արտաքինից վերանորոգված ու ներկված դպրոցական շենքեր։ Ե՞րբ ենք ձևավորելու այնպիսի զինված ուժեր, որտեղ առաջնայինը զինվորի կյանքն ու անվտանգությունն են, այլ ոչ թե PR տեսանյութերն ու ցուցադրական կադրերը, և որտեղ կբացառվեն ողբերգական պատահարներն ու ինքնասպանությունները։

Պատասխանը, թերևս, ավելի քան ակնհայտ է։ Ըստ իշխանական տրամաբանության, հանրության հիմնական խնդիրը ոչ թե համակարգային թերացումներն են, այլ «խոր սոցիալ-հոգեբանական» բարդույթները, որոնց հաղթահարման ճանապարհը երկրի ղեկավարությունը դեռևս փնտրում է։

Եթե հարցի լուծումը դա է, ապա առաջարկվող տարբերակը պարզ է. թող իշխանական վերնախավը շարունակի ապրել, աշխատել և օգտվել «եվրոպական բարձր ստանդարտներից»՝ իր բարձր եկամուտներով ու հարմարավետությամբ։ Իսկ հասարակությունը, էկրաններից հետևելով այդ «քաղաքակիրթ» կյանքին, թերևս կհասկանա, որ սոցիալական խնդիրները միայն ընկալումների մեջ են, և այդպես ինքնաբերաբար կլուծի իր բոլոր հոգեբանական խոչընդոտները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70396 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում