«Ժողովուրդ». Ծաղկաձորի քաղաքապետի ախորժակը վերընտրվել է ուզում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Ծաղկաձորը, այս օրերին հազարավոր զբոսաշրջիկների է ընդունում։ Սակայն քաղաքի այցեքարտերից մեկին՝ ճոպանուղի տանող ճանապարհին, բացվում է մի պատկեր, որը դժվար է համատեղել «զբոսաշրջային կենտրոն» հասկացության հետ։
Դեպի ճոպանուղի տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Փոսերով, քանդված և տեղ-տեղ գրեթե անանցանելի դարձած ճանապարհը ոչ միայն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, այլև վնասում է մեքենաները և վտանգավոր իրավիճակներ ստեղծում երթևեկության համար։
Առավել զարմանալի է, որ այս ամենը տեղի է ունենում հենց տուրիստական ամենաակտիվ սեզոնի ընթացքում, երբ Ծաղկաձոր են այցելում հազարավոր հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Փաստացի, Հայաստանի զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկի առաջին տպավորությունը ոչ թե բարեկարգ քաղաքն է, այլ տարիներով անուշադրության մատնված ճանապարհը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70395

