ԻՊՀԿ-ն ոչնչացրել է հրթիռային ռազմամթերքի ամերիկյան խոշոր պահեստներից մեկը (Տեսանյութ)
ՄիջազգայինԵրեկ Թրամփը հայտարարեց, որ մեծահոգաբար «վերջին շանսն է տալիս Իրանին»: Նկատի ունենալով այսօր անցկացվելիք բանակցությունները, որի մասին, ի դեպ, նորից միայն նույն ԱՄՆ նախագահն է հայտնել:
Թե որերորդ անգամ է Թրամփը Իրանին «վերջին շանս» տալիս, արդեն հնարավոր չէ հաշվել: Այս հերթական «վերջին շանսից» եւս Իրանը, ըստ ամենայնի, չի ցանկանում օգտվել:
Ամեն դեպքում, Թրամփի հայտարարած բանակցությունենրին ընդառաջ, ԻՀՊԿ-ն նոր հարվածներ հասցրեց Դոհայում գտնվող ամերիկյան ռազմական բազային (ենթադրաբար՝ Քեմփ Բուրինգին): Թեեւ, ըստ իրանական տեղեկությունների, ԻՀՊԿ կիրառել է ընդամենը երեք հեռահար անօդաչու թռչող սարք, սակայն հարձակումը միանգամայն հաջող էր:
Այսպես, թիրախի խոցումից հետո առաջացավ հրդեհ, որին էլ հաջորդեցին երկրորդային պայթյունները: Ու այնքան հզոր, որ, ըստ տեղի աղբյուրների, պայթյունների ձայները լսվել են Իրաքի սահմանամերձ շրջաններում։ Աղբյուրները նաեւ ակնարկում են, որ խոցվել է հրթիռային եւ այլ տեսակի ռազմամթերքի ամերիկյան խոշոր պահեստներից մեկը, որը նկատելիորեն կկրճատի առանց այդ էլ սուղ ամերիկյան պաշարները:
տե´ս նաեւ https://t.me/iravunk/70390

