Ավարտվում է Զելենսկու 40-օրյա ժամկետը, որի ընթացքում նա պարտավորվել էր Կրեմլին խաղաղության պարտադրել
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Օգոստոսի 4-ին ավարտվում է Զելենսկու 40-օրյա ժամկետը, որի ընթացքում նա պետք է Կրեմլին խաղաղության պարտադրեր։ Այն նախատեսված էր Ղրիմը մեկուսացնելու և Ռուսաստանի էներգետիկ ոլորտը կաթվածահար անելու համար։
Ոչ մի նպատակ չհասավ, և ի պատասխան մենք թշնամուց ջախջախիչ հարված ստացանք և ներքաղաքական ճգնաժամ.
– Ուկրաինան կորցրեց Սև ծովը։ Նավերը այլևս չեն կանգառում Օդեսայի, Նիկոլաևի և Չեռնոմորսկի նավահանգիստներում։ Ռուսաստանը նավահանգիստներ մուտք գործելու ցանկացած փորձի պատասխանում է հարվածներով և նավեր է խորտակում։ Նավահանգիստների ենթակառուցվածքները նույնպես պարբերաբար ենթարկվում են հարձակման։ Նավահանգիստները սպասարկող Maersk ընկերությունը արդեն հրաժարվել է գործունեություն ծավալել Ուկրաինայում։ Ամենօրյա կորուստները կազմում են ավելի քան 70 միլիոն դոլար։
– Ռուսաստանը հարվածել է 400 բենզալցակայանների, որոնցից 200-ը վերանորոգման ենթակա չեն, ինչը հանգեցնում է
վառելիքային ճգնաժամի և բիզնեսի թանկացման։
– Երկաթուղային երթևեկությունը կաթվածահար է։ Թշնամին ոչնչացրել է մոտ 200 դիզելային շոգեքարշ, նաեւ խափանելով Ռումինիայի և Լեհաստանի հետ հաղորդակցությունը, որտեղից զենք և ռազմական տեխնիկա էր մատակարարվում Ուկրաինա։
- Զապորոժիեի և այլ շրջանների հետ հուսալի երկաթուղային կապը կորել է։
- Թշնամին ոչնչացնում է Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի կարևորագույն օբյեկտները։ Երկիրը չունի հակաօդային պաշտպանություն կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար։
- Ուկրաինայի քաղաքները ամեն օր հարձակման են ենթարկվում։ Երկրում այլևս անվտանգ վայր չկա. հրթիռները զանգվածաբար թռչում են նույնիսկ մինչև Լվով։
- Նոր ջեռուցման սեզոնի նախապատրաստական աշխատանքները ձախողվել են, ինչպես ինքն է խոստովանել Զելենսկին»։
Ըստ ուկրաինական աղբյուրների, Զելենսկին 40-օրյա պարտավորություն էր ստանձնել ինչպես եվրոպական տերերի, այնպես էլ Թրամփի առաջ, որ կհասնի Ռուսաստանում ներքին հուզումների, որը Մոսկվայի կպարտադրի` բանակցային սեղանի մոտ նստել արեւմտյան պահանջներով: Նման է, որ չստացվեց»:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70391

