Արարատի մարզում 5000 քմ տարածքով աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է
ՀասարակությունԱրարատի մարզի Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Գերատեսչությունը հայտնել է, որ 5000 քմ տարածքում շինարարական աղբ է այրվում։
Հրդեհի մասին ահազանգն ստացվել էր օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին։ Դեպքի վայր էին մեկնել չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Տուժածների մասին չի հաղորդվել։

