«Ժողովուրդ». Ռուբինյանը նոր օգնական կունենա
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի միակ թեկնածու Ռուբեն Ռուբինյանն արդեն սկսել է ձևավորել իր ապագա աշխատակազմը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբինյանի օգնական է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Էլինա Իշխանյանը։
Մեր տեղեկություններով՝ Իշխանյանը երկար ժամանակ ակտիվ ներգրավված է եղել ՔՊ-ի գործունեության մեջ, մասնակցել է կուսակցության նախընտրական քարոզարշավներին և համարվել է երիտասարդ ակտիվիստներից մեկը։
Նա նախկինում աշխատել է նաև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնական։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70342

