«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՔՊ-ն եւ անձամբ Փաշինյանը ծանր են տարել Կաթողիկոսի կողմից ընդդիմադիր խմբակցություններին ընդունելն ու օրհնելը

Ներքաղաքական

Ինչպես մեզ պատմեց ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրը, ինչպես ինշող կուսակցությունը, այնպես էլ` անձամբ Նիկոլ Փաշինյանը ծանր են ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդդիմադիր խմբակցություններին ընդունելն ու օրհնելը:

«Նման տարբերակի մասին, իհարկե, իշխանությունները մտածում էին, երբ ԱԺ առաջին նիստին չհրավիրեցին Վեհափառին: Բայց այլ տարբերակ էլ չունեին»,- պատմեց աղբյուրը:

«Այլ հոգեւորականի, ասենք` Արարատյան թեմի առաջնորդին հրավիրալու տարբերակ, իհարկե, կար: Բայց նախ, օրենքի պահանջը եւ ավանդական կարգը նախատեսում էր հենց Կաթողիկոսի այցը: Բացի այդ, կար տեղեկություն, որ այլ հոգեւորականի այցի դեպքում ընդդիմադիրները դուրս կգային դահլիճից: Իսկ Վեհափառին հրավիրելը, երբ Փաշինյանն ասում է, թե նրան չի ընդունում, կնշանակեր պարտության ընդունում: Ստիպված էին համակերպվել այն տարբերակի հետ, որը եղավ: Սակայն միայն վերջում հասկացան, որ դա վատթարագույնն է: Բանն այն է որ կանգնել են նման փաստի առաջ. հիմա ընդդիմադիրներն ունեն Հայ եկեղեցու օծումը, իշխանական խմբակցությունը` ոչ: Ու ինչքան էլ, որ փորձեն այդ իրողությունն անտեսել, մեկ է, հասկանում են, որ չօծված լինելն իր խորը հետքն է թողնելու ինչպես իրենց ներքին մթնոլորտի, այնպես էլ` հանրության տրամադրությունների վրա: Փաշինյանն էլ, հասկացավ, որ այդպիսով դառնում է հայաստանյան այն առաջին ղեկավարը, որը ստիպված է աթոռ զբաղեցնել առանց Հայոց Եկեղեցու օրհնության»,- պատմեց մեր զրուցակիցը:

«Ու հիմա հասկացել են, որ ավելի լավ տարբերակ կլիներ Կաթողիկոսին հրավիրելը: Եթե նա որոշեր գալ, կձեւացնեին, թե ընդամենը օրենքի «չոր պահանջ» էր. կատարեցին: Դա նաեւ Փաշինյանի «մոծահոգի լինելու» թեմայով քարոզ կդարձնեին, թե ինչքան է «հարգում» օրենքը, որ անգամ նման իրավիճակում օրենքի պահանջից չշեղվեց: Եթե կաթողիկոսը չգար, ապա դա արդեն իրենց մեղավորությունը չէր լինի»,- ավարտեց աղբյուրը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70336 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան