Որքան հայերս հեռանանք Ռուսաստանից, այնքան կփոքրանա մեր հայրենիքի տարածքը․ Ղազարյան
Ներքաղաքական«Վերջին 500 տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է համաշխարհային պատմություն կերտող ուժ՝ հաղթանակ ունենալով բազմաթիվ կարևոր պատերազմներում։ Հզոր Ռուսաստանի դրոշի տակ իրագործվել են Հյուսիսային պատերազմում շլացուցիչ հաղթանակը (Շվեդիայի դեմ, 1700-1721թթ.), ռուս-թուրքական պատերազմների ռազմավարական հաղթանակները, Նապոլեոնյան Ֆրանսիայի նկատմամբ վճռորոշ հաղթանակը (1812թ․ Հայրենական պատերազմ), ինչպես նաև հաղթանակները Կովկասյան, Ղրիմի, Ռուս-պարսկական ու Ռուս-ճապոնական ռազմական հակամարտություններում։
Ռուսաստանը գլխավոր դերակատարներից էր Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, իսկ հետագա տարիներին շարունակեց որպես աշխարհի գերհզորներից մեկը։
Այսպիսով, Ռուսաստանի ուժը, փորձառությունը ու համաշխարհային նշանակությունն անվիճարկելի են։ Ուկրաինային չի հաջողվի դիմակայել Ռուսաստանի հզորությանը։ Ես ողջ գիտակցությամբ վստահ եմ, որ Հայաստանի իրական ու անփոխարինելի պաշտպանը Ռուսաստանն է։ Որքան հայերս հեռանանք Ռուսաստանից, այնքան կփոքրանա մեր հայրենիքի տարածքը քարտեզի վրա։ Ռուսաստանը մեր անվտանգության գլխավոր երաշխավորն է՝ անցյալում, այսօր և վաղը», - գրել է ռուսաստանաբնակ քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ։

