Զատոկայի կամուրջը` ուկրաինական արտաքին մատակարարումների կարեւորագույն հանգույցը մասամբ ավերվել է ռուսական հարվածի հետևանքով
ՄիջազգայինԶատոկայի կամուրջը, Օդեսայի հատվածում ուկրաինական արտաքին մատակարարումների կարեւորագույն հանգույցներից է, մասամբ ավերվել է ռուսական հարվածի հետևանքով:
Հրապարակվել են կադրեր Օդեսայի մարզի Զատոկա քաղաքի մոտ գտնվող ռազմավարական կամրջի վրա Ռուսաստանի զինված ուժերի հարվածից։ Կամրջի մոտ գտնվող էլեկտրական ենթակայանը նույնպես վնասվել է, ինչը մոտակա գյուղերում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։
Զատոկա կամուրջը բազմիցս հարվածների է ենթարկվել 2022 թվականից ի վեր, սակայն դրա պողպատե կառուցվածքը ապահովել է վնասի նկատմամբ բարձր դիմադրություն։
Այժմ որոշ հատվածներ ավերվել են, ինչը կարող է զգալիորեն բարդացնել տարածաշրջանի հիմնական երթուղիներից մեկի երթևեկությունը։
Կամուրջը մեծ լոգիստիկ նշանակություն ունի Ուկրաինայի համար, քանի որ այն կապում է Օդեսան Ռումինիա տանող ճանապարհների հետ և օգտագործվում է զինամթերքի, վառելիքի և այլ ռեսուրսների տեղափոխման համար։

