Ամեն ինչ ճիշտ եմ արել կարիերայիս ընթացքում. Մխիթարյան
Սպորտ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին։
«Սա իմ 20-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում, և ես, իհարկե, շատ ուրախ եմ։ Սա ցույց է տալիս, որ ես ամեն ինչ ճիշտ եմ արել իմ կարիերայի ընթացքում։ Ահա թե ինչու եմ կարողացել այդքան տարիներ անցկացնել ֆուտբոլում. դա կարևոր է ինձ համար», — ասել է Մխիթարյանը InterTV-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց «Ներաձուրիի» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

