Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել․ ՆԳՆ
ՊատահարՍևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 13։44-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։ Shamshyan.com-ի տվյալներով՝ ջրահեղձ եղածը Եգիպտոսի քաղաքացի 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է։

