Հասանովին խորհուրդ կտամ չափերի մեջ մնա․ Գագիկ Համբարյան
ՆերքաղաքականԱԺ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱՍԵ առաջնորդը հրավիրված չէ ԱԺ առաջին նիստին, իրեն թույլ է տվել ցինիկ պատասխան՝ թե բա՝ «Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել»։ Այս մասին նշել է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ։
«Ազգությամբ քուրդ Հասանովին խորհուրդ կտամ չափերի մեջ մնա ու հաշվի առնելով իր ազգային պատկանելիությունը եւ այլ հավատքի լինելը քիթը չմտցնել ՀԱՍԵ-ի գործերի մեջ... Կնյա՛զ, անկոչ հյուրի պես դու կարող ես այստեղ-այնտեղ գնալ, այլ ոչ թե Կաթողիկոսը...», - ընդգծել է նա։

