Այստեղ Արագածի բնական գեղեցկությունը միաձուլվում է եզդի ժողովրդի մշակութային ավանդույթի հետ

Տեսանյութեր

Ալագյազը Արագածոտնի մարզի եզդիական ամենամեծ բնակավայրն ու համայնքն է։ Այն գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա և միավորում է բազմաթիվ եզդիաբնակ գյուղեր։ Երկու հազար մետր բարձրության վրա եղանակը խիստ է և փոփոխական. երկար, ձյունառատ ձմեռներ, զով, կարճ ամառներ, պարզ լեռնային երկինք և ցերեկային ու գիշերային ջերմաստիճանի կտրուկ տատանումներ: Շրջակա տարածքում գերակշռում են Արագածոտնի բարձրավանդակին բնորոշ բաց ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը, լեռնաշղթան է այստեղ որոշում ինչպես կլիման, այնպես էլ լանդշաֆտը:

Ալագյազը փոքր, բայց յուրահատուկ լեռնային համայնք է, որտեղ Արագածի բնական գեղեցկությունը միաձուլվում է Հայաստանի եզդիների կենսունակ մշակութային ավանդույթի հետ։ Այո, այո, Ալագյազը համարվում է Հայաստանի  եզդիների կրթական եւ մշակութային կենտրոնը. այստեղից են ծնվել քսանից ավելի գիտնականներ և արվեստագետներ, այդ թվում՝ երկու ակադեմիկոսներ։ Հայաստանյան տարբեր բուհերում այսօր սովորում են հարյուրավոր ապագա բժիշկներ, մանկավարժներ, ճարտարապետներ, իրավաբաններ, ովքեր ապացուցում են աշխարհին, որ եզդի ժողովրդի համար ազգային եւ մշակութային ավանդույթները պահելուն զուգահեռ պակաս կարեւոր չէ նաեւ կրթությունը։ Քչերը գիտեն, որ Պլեխանովի համալսարանի Երեւանի մասնաճյուղի առաջին շրջանավարտներից էր նաեւ Ալագյազ համայնքի համայնքապետ Ջասմ Մախմուդովի հայրը՝ Հասան Մախմուդովը։ Այն, որ Ալագյազ համայնքը հայտնի իր կրթական բարձր ցենզով փաստում են նաեւ համայնքապետի երեք որդիները, ովքեր այսօր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում արդարադատության, իրավապահ եւ Պեկ ոլորտներում։

Ալագյազը իր զարգացման ծաղկուն շրջանն է ապրել հատկապես 2018թ-ից հետո, այս մասին փաստում է համայնքի սիրված համայնքապետ Մախմուդովը: 

Ալագյազ համայնքը  հայտնի է իր երկու առանձնահատուկ սրբավայրերով՝ Շեխուբաքրի եւ Ճամփորդի տաճարներով, որոնք միավորում են ոչ միայն Ալագյազ խոշորացված համայնքի 11 եզդիաբնակ գյուղերին, այլ Հայաստանի և Սփյուռքի եզդիներին ևս։

 
Ռյա Թազայի բնակիչները մեզ պատմեցին, որ իրենցից շատերի ապուպապերը մասնակցել են առաջին համաշխարհային պատերազմին, իսկ 1918 թ., թուրքական արշավանքի ժամանակ Ռյա Թազայից եղել են մարտիկներ, ովքեր, Ջհանգիր Աղայի եզդիական ջոկատների հետ միասին զգալի վնաս են հասցրել թուրքական զորքին, այնուհետև Բաշ Ապարանի ճակատամարտում ևս հայկական զորքերի հետ փակել են թուրքերի ճանապարհներն ու հետ շպրտել Ալեքսանդրապոլ։ Այս գյուղի հինավուրց լինելու մասին փաստում է տեղի 100-ամյա պատմություն ունեցող գերեզմանատունը։  Այստեղ գտնվող 17-18-րդ դարերի եզդիական տապանաքարերը (ձիերի քանդակներով), ինչպես նաեւ գերեզմանատան  տարածքում գտնվող 19-րդ դարի հազարաշեն կտուրներով տները, որոնք եզդիները վերցրել են հայ ավանդական շինարարության նմուշներից, ներկայացված են ՅՈՒՆԵԿՕ-ի միջազգային հանձնաժողովին՝ ընդգրկելու հազվագյուտ պատմական հուշարձանների գրանցամատյանում:
 
Ավշեն գյուղում  գտնվող սրբավայրը օժտված է գերբնական հատկություններով՝ այստեղ ձմռան բքին, երբ ձյունը լցվում է տաճարի պատերից ներս միանգամից հալչում է, հնում ճամփորդները ցրտաշունչ ձմռանից փախչելու համար հենց այս սրբավայրում՝ Ճամփորդի տաճարում էին, գտնում իրենց ժամանակավոր հանգիստը: 
 
Եզդիական համայնքում՝ Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված ապրում են մի մեծ ընտանիքի նման, որոնց միավորում է համայնքի թե հայ թե եզդի բնակիչների կողմից հարգված համայնքպետ Ջասմ Մախմուդովը, ով, ինչպես տեղացիներն են փաստում իր խստապահնջությամբ եւ հայրական ջերմությամբ մի մեծ թիկունք է ցանկացած ընտանիքի համար․
 
Թե, որն է համայնքի ղեկավարի հաջողության գրավականը պարոն Մախմուդովը մեղմ ժպտում է, ապա ասում.«Ստանձնածդ աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը»։ 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում