ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մոլեգնող անտառային հրդեհը հասել է Սփոքեյն քաղաքին (Տեսանյութ, Ֆոտո)
ՀասարակությունԱՄՆ Վաշինգտոն նահանգում Սփոքեյնի մոտակայքում մոլեգնող անտառային հրդեհը փոթորկային ուժգնության քամիների պատճառով հասել է քաղաքին։ Իրավիճակը արագորեն դուրս է գալիս վերահսկողությունից։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ աղետի գոտում քամու պոռթկումները հասնում են 13-20 մ/վրկ արագության՝ բորբոքելով կրակը։ Բռնկվում են նոր հրդեհներ։
Իշխանությունները շտապ տարհանում են քաղաքի հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան մասերի բնակիչներին։
Սփոքեյնի ծայրամասերում առաջացել են մի քանի մղոնանոց խցանումներ, հիմնական մայրուղիները լիովին փակվել են փախչող մարդկանց կողմից։ Տասնյակ հազարավոր բնակիչներ էլեկտրաէներգիա չունեն։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70293

