Մոսկվան կարող է «շան փոխարեն շան տիրոջը» հարվածներ հասցնել

Միջազգային

Ինչ­պես եւ են­թադր­վում էր, Ռու­սաս­տա­նում սկսում են բա­վա­կա­նին ակ­տից­վա­նալ ԽՍՀՄ փլու­զու­մից ի վեր ար­մա­տա­ցած «դե­պի Ա­րեւ­մուտք» պե­տա­կան քա­ղա­քա­կան կուր­սի փո­փո­խութ­յու­նը: Այն աս­տի­ճան, որ ե­թե ներ­կա տեմ­պե­րը պահ­պան­վեն, ա­պա կա­րող է կուր­սի ամ­բող­ջա­կան տրանս­ֆոր­մա­ցիա տե­ղի ու­նե­նալ` դե­պի ազ­գայ­նա­կան ուղ­ղութ­յուն:

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՇԱՆՆԵՐԸ

­Ռու­սա­կան գլո­բալ քա­ղա­քա­կան կու­սի տե­ղա­շար­ժի դի­նա­մի­կա­յի մա­սին են, ի­հար­կե, խո­սում այն վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հնչեցին նա­խա­գահ Պու­տի­նից: Ա­հա այդ ֆո­նին էլ, միան­գա­մայն լուրջ ազ­դակ­ներ ե­ղան նաեւ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վից: «Ի­րա­վի­ճա­կը լուրջ է: Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նը դա չի թաքց­նում: Ամ­բողջ «քա­ղա­քա­կիրթ» աշ­խար­հը, որն ի­րեն այդ­պես է ան­վա­նում, հա­կա­մար­տութ­յան մեջ է մեր դեմ»,– հայ­տա­րա­րեց Լավ­րո­վը:

­Նախ­կի­նում պե­տա­կան կուր­սի մաս­նիկ հան­դի­սա­ցող «ա­րեւմտ­յան գոր­ծըն­կեր­նե­րից» աս­տի­ճա­նա­բար ան­ցում կա­տար­վեց «հա­կա­ռա­կորդ­ներ» տեր­մի­նին: Ու ա­հա հի­մա Լավ­րո­վը, ըստ էութ­յան, օգ­տա­գոր­ծում է «թշնա­մի» եզ­րույ­թը: Դա շատ ա­վե­լի ցայ­տուն է զու­գա­հե­ռա­բար Դ­միտ­րի Մեդ­վե­դե­ւի հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յան մեջ. «Ռու­սաս­տա­նը քա­ղա­քա­կան ճնշում է զգում բո­լոր կող­մե­րից... Ա­րեւ­մուտ­քը միշտ փոր­ձել են ցնցել մեր պե­տութ­յու­նը, ան­կախ նրա­նից, թե ինչ­պես է այն կոչ­վում՝ Ռու­սա­կան կայս­րութ­յուն, Խորհր­դա­յին Միութ­յուն եւ­ այ­սօր­վա Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յուն... Օ­գտա­տոր­ծում են բո­լոր մի­ջոց­նե­րը եւ հի­մա էլ օգ­տա­գոր­ծում են Ուկ­րաի­նան, որ­պես տա­րան` Ռու­սաս­տա­նը ոչն­չաց­նե­լու հա­մար... Ռու­սաս­տա­նը կա­րող է գո­յա­տե­ւել միայն մեկ ճա­նա­պար­հով՝ հաղ­թե­լով հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նում»:

Այս­պի­սով, ռու­սա­կան իշ­խա­նա­կան բարձր օ­ղակ­նե­րի մա­կար­դա­կով Մոսկ­վան ա­ռաջ է տա­նում այս նոր կուր­սը. Ա­րեւ­մուտ­քը պա­տե­րազ­մի մեջ է Ռու­սաս­տա­նի հետ: Ա­վե­լին, դա, այս­պես ա­սած, «ոչն­չաց­ման պա­տե­րազմ» է. խոս­քը լի­նել-չ­լի­նե­լու մա­սին է: Սա նույն տեր­մի­նա­բա­նութ­յունն է, ինչ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում` ըն­թա­նում էր լի­նել-չ­լի­նե­լու կամ, այս­պես ա­սած` «սրբա­զան պա­տե­րազմ»: Այն, ին­չի մա­սին ռու­սա­կան ազ­գայ­նա­կան թե­ւը խո­սում է վեր­ջին առն­վազն եր­կու տա­րի­նե­րին: Ու ե­թե այս ըն­թաց­քում պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յում հիմ­նա­կան ակ­ցեն­տը դրված էր «ուկ­րաի­նա­ցի­ներն էլ են ռուս­ներ, պետք է միայն վեր­նա­խա­վի խնդի­րը լու­ծել» սկզբուն­քի վրա, ա­պա հի­մա Ուկ­րաի­նան` դրա վեր­նա­խա­վով եւ ժո­ղովր­դով հան­դերձ (կամ ժո­ղովր­դի մի էա­կան հատ­վա­ծով) ըն­կալ­վում է որ­պես Ռու­սաս­տա­նը «քան­դող տա­րան»:

Ընդ ո­րում, նույն մո­տե­ցումն է նաեւ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան թեւի ներ­կա­յիս մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում: Այն է. «Այս պա­հին մենք գտնվում ենք Արեւ­մուտ­քի հետ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան դի­մա­կա­յութ­յան սուր փու­լում»:

­Մեկ նրբե­րանգ եւս այս­տեղ հաշ­վի առ­նենք. ներ­կա պա­հին Լավ­րովն ըն­դա­մե­նը արտ­գործ­նա­խա­րար չէ, նա նաեւ իշ­խող «Ե­դի­նա­յա Ռոս­սիա­յի» նա­խընտ­րա­կան ցու­ցա­կի 1-ին հա­մարն է: Ու այդ ֆունկ­ցիան հենց այն­պես չէ, որ Կ­րեմ­լը տվեց Լավ­րո­վին. դրա­նով նաեւ ֆիքս­վեց այն նոր կուր­սը, ո­րով մտա­ծում է ա­ռաջ­նորդ­վել Ռու­սաս­տա­նը:

­Մինչ այս, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ հիմ­նա­կան շեշ­տը դրված էր Թ­րամ­փի միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վրա, ո­րը ռու­սա­կան կող­մից ա­ռաջ էր տա­նում, այս­պես ա­սենք, պե­տա­կան հա­մա­կար­գի ա­րեւմտ­յան ուղղ­վա­ծութ­յան թե­ւը: Այն, որ դա ոչ մի տեղ չտա­նող ճա­նա­պարհ է, կամ սո­վո­րա­կան բա­նակ­ցա­յին բլեֆ, ինչ­պես ռու­սա­կան ազ­գայ­նա­կան թե­ւը, այն­պես էլ` նույն Լավ­րո­վը` որ­պես արտ­գործ­նա­խա­րար, քա­նիցս մատ­նան­շե­լու ա­ռիթ ու­նե­ցել է: Զու­գա­հե­ռա­բար թվարկ­ված եւ այդ մի­ջա­կայ­քում գոր­ծող ռու­սա­կան իշ­խա­նա­կան այլ թե­ւե­րի մի­ջեւ ըն­թա­նում էր բա­վա­կա­նին ծանր պայ­քար` իշ­խող ու­ժի ցու­ցա­կը գլխա­վո­րե­լու հա­մար, ո­րը դառ­նա­լու էր մե­սիջ, թե կոնկ­րետ որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սով է ա­ռաջ շարժ­վե­լու Կ­րեմ­լը: Ու այն, որ հենց Լավ­րո­վը դար­ձավ իշ­խող ու­ժի նա­խընտ­րա­կան լի­դեր, հենց այդ կուրսն է, որ ի ցույց դրեց: Այն է` Մոսկ­վան այ­լեւս ո­րե­ւէ հա­վատ չու­նի ա­մե­րի­կա­ցի­նե­րի կամ եվ­րո­պա­ցի­նե­րի ա­ռա­ջադ­րած բա­նակ­ցա­յին կուր­սի հան­դեպ, ի­րա­վի­ճակն ըն­կա­լոււմ է որ­պես Ռու­սաս­տա­նի հետ մղվող չհայ­տա­րար­ված ոչն­չաց­ման պա­տե­րազմ եւ հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­ներն էլ կա­ռու­ցե­լու է հենց այդ մո­տեց­ման հիմ­քով:

«ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՍԿԶԲՈՒՆՔԸ ՄՂՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ

Ա­հա այս ի­րավի­ճա­կում կա նաեւ եր­կու էա­կան հար­ցադ­րում: Նախ` ռու­սա­կան ազ­գայ­նա­կան թեւն ի՞նչ վե­րա­բեր­մունք ու­նի իշ­խա­նա­կան կուր­սի նման տրանս­ֆոր­մա­ցիա­յի մա­սին. վստա­հո՞ւմ է դրան, թե՞ կար­ծում է, որ դա ժա­մա­նա­կա­վոր գոր­ծըն­թա­ց է` ընտ­րա­կան փուլն անց­նե­լու հա­մար: Լիա­կա­տար վստա­հութ­յան հա­մար իշ­խա­նա­կան հա­մա­կար­գից սպա­սում են կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի. «Հ­նա­րա­վոր մո­բի­լի­զա­ցիա­յի վե­րա­բեր­յալ ո­րո­շու­մը հա­մա­կար­գի հա­մար Ռու­բի­կոն կլի­նի»: Ա­պա նաեւ. «Քա­նի դեռ մեզ հետ պայ­քա­րը մնում է եվ­րո­պա­կան է­լի­տա­յի ու­ժի աղբ­յուր, խա­ղա­ղութ­յան մա­սին խոսք լի­նել չի կա­րող: Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մը պետք է գլխա­ցա­վանք դառ­նա եվ­րո­պա­կան է­լի­տա­յի հա­մար եւ լուրջ վախ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար: Եվ դրան հաս­նե­լու հա­մար մենք պետք է դա­դա­րենք շան հետ կռվե­լուց եւ ն­պա­տակ դնենք նրա տի­րո­ջը»: Այն է` պետք է անց­նել դի­մա­կա­յութ­յան ի­րա­նա­կան մո­դե­լին. ցան­կա­ցած եր­կիր, որն այս կամ այն կերպ օգ­նում է թշնա­մուն, պետք է իր հեր­թին հա­մար­վի թշնա­մի եւ հայտն­վի հար­վա­ծի տակ:

Եվ երկ­րորդ հար­ցադ­րու­մը` ի՞նչ է իշ­խա­նութ­յու­նից սպա­սում ռու­սա­կան հան­րութ­յու­նը եւ ին­չի՞ է պատ­րաստ` գնալ «հե­ղա­փո­խութ­յա՞ն», թե` «սրբա­զան պա­տե­րազ­մի»: Իսկ դա կախ­ված է մեկ էա­կան գոր­ծո­նից. ի՞նչ է տես­նում հան­րութ­յունն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի տակ: Ըն­դա­մե­նը պա­տե­րա՞զմ, որ­տեղ մար­դիկ են զոհ­վում չգի­տես ին­չի հա­մար, եւ ո­մանք էլ հարս­տա­նում են դրա քո­ղի տակ: Թե՞ գե­րիշ­խո­ղը «սրբա­զան պա­տե­րազ­մի» տես­լա­կանն է դառ­նա­լու: Ա­ռա­ջին մո­տեց­ման դեպ­քում, ինչ­պես պատ­մա­կան փորձն է հու­շում, գե­րիշ­խող է դառ­նում «հեղա­փո­խութ­յան» գա­ղա­փա­րը: Բայց ե­թե գե­րիշ­խող դառ­նա «սրբա­զան պա­տե­րազ­մի» գա­ղա­փա­րը, ա­պա Ռու­սաս­տա­նը, որ­պես կա­նոն, դժվար լի­նի, թե` հեշտ, հաղ­թում է:

Եվ ա­հա, իշ­խա­նա­կան հա­մա­կար­գից այս պա­հին ե­կող մե­սիջ­նե­րը, թե­րեւս Ա­րեւ­մուտ­քից էլ ա­ռաջ, հենց ռու­սա­կան հան­րութ­յանն են ուղղ­ված` երկ­րորդ սցե­նա­րի օգ­տին: Ա­սենք, մե­սիջ­նե­րից էլ զատ, այն կուր­սը, ո­րը վեր­ջին մեկ­-եր­կու ա­միս­նե­րին նկատ­վում է ռու­սա­կան բա­նա­կի մոտ, նույն­պես «սրբա­զան պա­տե­րազ­մի» սցե­նա­րի մա­սին է: Ա­մե­նա­տե­սա­նե­լին. ժա­մա­նա­կին Ուկ­րաի­նա­յում կա­յին օբ­յեկտ­նե­րի եւ ամ­բող­ջա­կան ո­լորտ­նե­րի ցանկ, ո­րոնք զերծ էին հար­ված­նե­րից, ու դա առն­վազն ա­նո­րո­շութ­յան, չհաս­կա­նա­լու ռեակ­ցիա էր ա­ռաջ բե­րում ան­գամ իշ­խա­նութ­յու­ննե­րի կողմ­նա­կից­նե­րի մոտ: Հի­մա այդ ցան­կը սկսել է նկա­տե­լիո­րեն կրճատ­վել, օ­րի­նակ, ար­դեն գրե­թե ար­գե­լա­փակ­վել է Ուկ­րաի­նա­յից ծո­վա­յին ելքն ու մուտ­քը: Ու նման կուր­սը, ե­թե միայն շա­րու­նակ­վի եւ ա­վե­լի հստակ դառ­նա, կա­րող է լիո­վին նոր ըն­կա­լում­ներ ա­ռա­ջաց­նել նաեւ ռու­սա­կան հան­րութ­յան մոտ: Ա­ռա­վել եւս, ե­թե սպաս­վող Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րը հան­գեց­նեն իշ­խա­նա­կան է­լի­տա­յի վե­րե­ւից կա­ռա­վար­վող հա­մա­կար­գա­յին փո­փո­խութ­յան:

ԳՆԴԱԿԸ ԹՐԱՄՓԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Մ­յուս կող­մից, այս բո­լոր զար­գա­ցում­նե­րը, ի­հար­կե, հստակ մե­սիջ է նաեւ Ա­րեւ­մուտ­քի եւ ա­ռա­ջին հեր­թին` Թ­րամ­փի հա­մար: Խն­դի­րը սա է. ե­թե նման դի­նա­մի­կան Ռու­սաս­տա­նում պահ­պան­վի, ա­պա հե­ռու չէ օ­րը, որ կա­րող են հար­ված­ներ հասց­վել նաեւ ՆԱՏՕ­-ի ան­դամ այն երկր­նե­րին, ո­րոնք դար­ձել են Ուկ­րաի­նա­յի հա­մար հիմ­նա­կան մա­տա­կա­րար­ներ, այդ թվում` հիմք ուկ­րաի­նա­կան ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան հա­մար: Ա­վե­լի կոնկ­րետ, ո­րոնք ուկ­րաի­նա­կա­նի ան­վան տակ ար­տադ­րում են, օ­րի­նակ, ա­նօ­դա­չու­ներ: Ե­րեկ Լե­հաս­տա­նը մեծ աղ­մուկ բարձ­րաց­րեց, թե իր տա­րած­քին ռու­սա­կան հրթիռ է հար­վա­ծել: Բայց ե­թե այդ հար­ված­նե­րը դառ­նան պար­բե­րա­կան եւ հրա­պա­րա­կա­յին, ա­պա պետք է ո­րո­շել` ինչ են ա­նե­լու: Այ­սինքն, կա­վարտ­վի այն փու­լը, երբ ռուս­նե­րի դեմ Ա­րեւ­մուտ­քը կռվում էր Ուկ­րաի­նա­յի մի­ջո­ցով, եւ պետք է ար­դեն ո­րո­շել` ի­րենք ու­ղիղ պա­տե­րազ­մի մեջ մտնո՞ւմ են, թե` ոչ: Ընդ ո­րում, երբ Մոսկ­վան սկսում է խո­սել այն պաշ­տո­նա­կան բա­ռա­պա­շա­րով, թե` «Ա­րեու­մուտ­քը մեր դեմ ոչն­չաց­ման պա­տե­րազմ է սկսել», ա­պա դա շատ հստակ մե­սիջ է պա­րու­նա­կում. ե­թե Մոսկ­վա­յում կար­ծում են, որ պա­տե­րազ­մը, միեւ­նույնն է, ըն­թա­նում է, ա­պա նաեւ պա­տե­րազ­մից խու­սա­փե­լու հարցն է առ­հա­սա­րակ օ­րա­կար­գից դուրս գա­լիս, եւ կա­րող են անց­նել կոնկ­րետ քայ­լե­րի:

­Ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման գնա­լը Թ­րամ­փի հա­մար նշա­նա­կում է, որ կա՛մ պետք է պար­զա­պես հրա­ժար­վի խառն­վել, ե­թե հան­կարծ ռու­սա­կան հրթիռ­նե­րը, օ­րի­նակ, հար­վա­ծեն Ուկ­րաի­նա­յի հա­մար ա­նօ­դա­չու ար­տադ­րող ո­րե­ւէ եվ­րո­պա­կան գոր­ծա­րա­նի: Իսկ դա կդառ­նա ՆԱՏՕ­-ի տակ պայ­թած խո­շոր ա­կան: Կա՛մ պետք է մի­ջամ­տել, ո­րը կդառ­նա եր­կու մի­ջու­կա­յին գեր­տե­րութ­յան բա­խում` բո­լոր ռիս­կե­րով հան­դերձ:

­Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը ե­րեկ հնչեց­րեց Թ­րամ­փը, թե` «Ես կցան­կա­նա­յի, որ նա (­Զե­լենս­կին– Հեղ.) ա­վար­տեր պա­տե­րազ­մը», հե­տաքր­քիր ռեակ­ցիա էր։ Այ­սինքն, թեեւ Թ­րամ­փը հա­վե­լեց, թե ին­քը «շատ լավ է լե­զու գտնում Պու­տի­նի հետ», նաեւ` Զե­լենս­կու հետ, բայց այն, որ հենց Զե­լենս­կուց է սպա­սում «պա­տե­րազմն ա­վար­տել», կա­րե­լի է ցու­ցադ­րա­կան մե­սիջ հա­մա­րել: Ա­ռա­վել եւս, որ Զե­լենս­կին էլ, իր հեր­թին մեկ­նա­բա­նե­լով Թ­րամ­փի հետ հան­դի­պու­մը, հայտ­նեց, որ ա­ռա­ջին ան­գամ Ո­ւիտ­կո­ֆը եւ Քուշ­նե­րը կայ­ցե­լեն Կիեւ՝ Ուկ­րաի­նա­յի հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում։

­Կարճ ա­սած, Թ­րամ­փը, թե­րեւս ել­նե­լով այն ար­դեն ոչ թե նույ­նիսկ մե­սիջ­նե­րից, այլ միան­գա­մայն հստակ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, նո­րից խո­սում է բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու իր հին տես­լա­կա­նի մա­սին: Ամ­բողջ հարցն այն է, թե Մոսկ­վան կհա­վա­տա՞ այն նույն ԱՄՆ­-ին, ո­րը, ինչ­պես նաեւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն են ա­ռանց թաքց­նե­լու նշում, հե­տա­խու­զա­կան եւ կա­պի ծա­ռա­յութ­յուն­ներ է մա­տու­ցում Ուկ­րաի­նա­յին` Ռու­սաս­տա­նին հար­վա­ծե­լու հա­մար: Թե­րեւս` ոչ: Այդ դեպ­քում ար­դեն բա­նակ­ցութ­յուն­նե­րի քո­ղի տակ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու տար­բե­րա­կը չի աշ­խա­տե­լու: Իսկ դա էլ նշա­նա­կում է, որ Թ­րամ­փը պետք է կա՛մ գնա ռեալ խա­ղա­ղութ­յան ուղ­ղութ­յամբ` հաշ­վի առն­ե­լով Մոսկ­վա­յի պա­հանջ­նե­րը: Կա՛մ պատ­րաստ լի­նի, որ Մոսկ­վան «շան փո­խա­րեն կսկսի հար­վա­ծել շան տի­րո­ջը», ո­րից ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման մեջ մտնե­լու սուր հոտ է գա­լիս:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70254 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում