Երբ օրենքը դառնում է իշխանության մահակը

Ներքաղաքական

Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում այն պատճառով, որ նա կատարում է իր պաշտոնից բխող հոգեւոր առաքելությունը։ Միեւնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչներն ամեն օր խոսում են իրավական պետություն կառուցելու մասին, հայտարարում են, թե այդ ուղղությամբ հետեւողական քայլեր են իրականացնում։ Սակայն նրանց հռչակած սկզբունքների եւ իրականության միջեւ այսօր խոր անդունդ կա։

Եթե իրավական պետության հիմքում պետք է լինի օրենքի գերակայությունը, ապա ներկայիս իրողության մեջ օրենքը հաճախ ընկալվում եւ կիրառվում է որպես քաղաքական ճնշման միջոց։ Եթե այս իրավիճակը նկարագրենք հասարակ, խոսակցական լեզվով, ապա այն կհնչի այսպես. «Խելոք մնա, թե չէ կհայտնվես ճաղերի մյուս կողմում»։ Եվ ցավալին այն է, որ նման ընկալումն այլեւս հասարակական չափազանցություն չէ, այլ գնալով ձեւավորվող համոզմունք։

Արդեն իսկ ձեւավորվել է մի արատավոր գործելակերպ, որի շրջանակում իրավապահ մարմինները գործում են գրեթե նույն սցենարով։ Դատախազության գրեթե յուրաքանչյուր միջնորդություն ստանում է ընթացք՝ անկախ գործի առանձնահատկություններից, ներկայացված ապացույցների բավարարությունից կամ հակառակ փաստարկներից։ Սկզբում իրականացվում են խուզարկություններ, ապա՝ ձերբակալություններ, իսկ դրանից հետո՝ երկամսյա կալանավորումներ։ Այդ ընթացքում գրեթե երբեք հաշվի չի առնվում, թե ինչ ծանր հոգեբանական եւ բարոյական հետեւանքներ են կրում հետապնդվող անձանց ընտանիքները, երեխաները, ծնողները եւ հարազատները։ Համակարգի ուշադրության կենտրոնում մարդը չէ, այլ նախապես ընտրված ընթացակարգի անխափան իրականացումը։

Նույն այս գործելակերպը, ինչպես արդեն տեսանք, առանց որեւէ դժվարության տեղափոխվեց նաեւ Եկեղեցու դաշտ։ Սկսեցին բարձրաստիճան հոգեւորականներից եւ, քայլ առ քայլ, հասան մինչեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սա այլեւս առանձին քրեական վարույթի մասին պատմություն չէ։ Սա պետական համակարգի կողմից ձեւավորված մի մոտեցում է, որի շրջանակում քրեական հետապնդումը կիրառվում է նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր իրականացնում են իրենց սահմանադրական եւ կանոնական առաքելությունը։ Այս իրավական ֆարսը գուցե այսօր չտա իր ամբողջական հետեւանքները, սակայն այն արդեն ձեւավորում է չափազանց վտանգավոր նախադեպ։

Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ դառնում է նախկին իշխանություն, իսկ այսօր ստեղծվող մեխանիզմները վաղը ծառայելու են մյուսներին։ Եթե այսօր ընդունելի է համարվում ընտրովի արդարադատությունը, ապա վաղը նույն գործիքակազմով դատելու են այսօրվա որոշում կայացնողներին։ Այդպես պետությունը հայտնվում է անվերջ քաղաքական հաշվեհարդարների փակ շրջապտույտում, որտեղ իշխանությունները փոխվում են, բայց արդարադատության նկատմամբ վերաբերմունքը մնում է նույնը։

Եկեղեցու նկատմամբ ոտնձգության ամենածանր հետեւանքը հենց սա է։ Երբ պետության համար այլեւս չեն մնում կարմիր գծեր, եւ հնարավոր է դառնում քրեական հետապնդման թիրախ դարձնել նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր հոգեւոր առաքելությունն իրականացնելու համար, ապա վտանգվում է ոչ միայն մեկ անձի կամ մեկ հաստատության իրավունքների պաշտպանությունը, այլեւ ամբողջ իրավական համակարգի բարոյական հիմքը։ Այդ պայմաններում հասարակությանը փոխանցվում է մի վտանգավոր ուղերձ՝ անձի կարգավիճակը, ծառայությունը կամ հեղինակությունը այլեւս որեւէ պաշտպանություն չեն ապահովում, եթե գործում է քաղաքական նպատակահարմարությունը։

Միեւնույն ժամանակ, հասարակության առջեւ ծառացած բազմաթիվ իրական խնդիրներ՝ աճող հանցավորությունը, սոցիալական լարվածությունը, անվտանգության մարտահրավերները, մղվում են երկրորդ պլան։ Հանրային ուշադրությունը կենտրոնացվում է քաղաքական աղմուկի վրա, մինչդեռ իրական խնդիրները շարունակում են խորանալ։ Հնարավոր է, որ տարիներ անց շատերը փորձեն հասկանալ, թե ինչպես եղավ, որ երկար ժամանակ համակեցության փորձ ունեցող ժողովուրդը դարձավ իր ներսում բաժանված, միմյանց նկատմամբ անվստահ ու թշնամաբար տրամադրված հասարակություն։ Այդ հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ թե ապագայում, այլ այսօրվա որոշումների մեջ։ Որովհետեւ հենց այսօր է ձեւավորվում այն միջավայրը, որտեղ արդարադատությունը դադարում է լինել արդարության երաշխիքը եւ վերածվում է իշխանության ձեռքին գտնվող մահակի։ Իսկ երբ պետության գլխավոր գործիքը դառնում է մահակը, դրա հարվածն ի վերջո զգում է ամբողջ հասարակությունը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում