Արայիկ Հարությունյանին չեն նշանակի Դդմաշեն համայնքի ղեկավար․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
(ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՅՈՒՂԱՋՈՒՐԸ ԽՄԵԼՈՒ ՋՐԻՆ ԽԱՌՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Օձերն ու գորտերն էլ չեն խմում, ախ իմ հայրենիքի ջուրը։
**
ԿԵՆԴԱՆԻ ԴԻԱԿ
«Իմ մահվան մասին բոլոր լուրերը չափազանցված են»
Արայիկ Հարությունյան
**
ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԻ ԳԼՈՒԽԸ ԾԱԿ Ա
(ԹՐԱՄՓԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՈՍՏԱՑԱԾ ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏԻՐՈՋ ՏՐՏՈՒՆՋԸ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իմ էշ խելքը ասա։
**
ՀԵՐՔՈՒՄ
ՔՊ-ից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, իբր թե Արայիկ Հարությունյանին նշանակելու են Դդմաշեն համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում, չի համապատասխանում իրականությանը։
**
ՏԵՍԱԿԵՏ
(ՆՈՐ ԱԺ-Ն ՎԵՀԱՓԱՌԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՔԱՀԱՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՕՐՀՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` զավեշտալի կլիներ, եթե թրքահպատակներին իր օրհնությունը բերեր հայ առաքելական սուրբ եկեղեցու վեհափառը, նրանք «Գապոն» քահանայով էլ յոլա կգնան։

