Փող տուր, ժամանակ ձգի

Վերլուծություն

Երբ տնտեսությունը հերթով գալիս է կառավարության դռան առաջ, նշանակում է՝ համակարգը ճաքել է: Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե տնտեսությունն աճում է, ցուցանիշները՝ բարելավվում, ներդրումները՝ ավելանում, իսկ երկիրը՝ գնում է «այլընտրանքների» ճանապարհով։ Սակայն կառավարության շենքի առջեւ տարաբնույթ ակցիաների շատությունը բոլորովին այլ իրողության մասին են հուշում։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներով կառավարության դուռն են հասել բեռնատարների վարորդները, ձկնաբույծները, ծաղիկ արտահանողները, վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, գործազուրկ մնացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարբեր հիմնարկների աշխատողները։ Ամեն օր նոր դժգոհ խումբ է հայտնվում նույն հասցեում՝ Հանրապետության հրապարակ, կառավարության շենք։

Սա արդեն առանձին դեպքերի շարք չէ։ Սա պետական կառավարման ճգնաժամի ախտանիշ է։ Նորմալ տնտեսությունում կառավարությունն է ձեւավորում կանխատեսելի խաղի կանոններ, իսկ բիզնեսն աշխատում է այդ կանոններով։ Հայաստանում, սակայն, ստեղծվել է հակառակ տրամաբանությունը. յուրաքանչյուր ոլորտ, հայտնվելով ծանր վիճակում, ստիպված է գալ կառավարության դուռը, աղմկել, ճանապարհ փակել, բողոքել, որպեսզի հետո ստանա հերթական արտոնությունը կամ սուբսիդիան։

Այսօր կառավարությունը հայտարարում է, որ 450 միլիոն դրամ է ուղղելու ձկնաբուծական տնտեսություններին՝ ձկան կերի արժեքի 20 տոկոսը փոխհատուցելու համար։ Որոշումը ներկայացվում է որպես հակաճգնաժամային աջակցություն։ Սակայն այստեղ գլխավոր հարցն այլ է. եթե ոլորտն իսկապես մրցունակ եւ առողջ է, ինչո՞ւ է այն պետական օգնության կարիք զգում։ Իսկ եթե արդեն հասել է այն աստիճանի, որ առանց պետական փողի չի կարող գոյատեւել, ապա որտե՞ղ էր կառավարությունն ամիսներ առաջ, երբ այդ խնդիրները նոր էին ձեւավորվում։

Ավելին՝ մի քանի օր առաջ հենց այդ նույն ձկնաբույծներն էին կառավարության շենքի դիմաց հայտարարում, որ մեծ վնասներ են կրում, արտահանման շուկաները փակվում են, եվրոպական ուղղությամբ արտահանում կազմակերպել չեն կարողանում, իսկ ռուսական շուկայում սահմանափակումներն իրենց կանգնեցրել են գոյատեւման խնդրի առաջ։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ «ակնհայտ է՝ խնդիր կա»։ Այդ արտահայտությունը, անկախ մտադրությունից, ավելի շատ հիշեցնում է քաղաքական մեկնաբանություն, քան պետական ղեկավարի արձագանք տնտեսական ճգնաժամին։ Ոլորտի ներկայացուցիչները սպասում էին լուծումների, ոչ թե` անձնական նախասիրությունների մասին հայտարարությունների։ Սակայն խնդիրը միայն ձկնաբուծությունը չէ։

ԱՅՍ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԻ

Ծաղիկ արտահանողները նույն կերպ բողոքում են արտահանման խոչընդոտներից։ Բեռնատարների վարորդները խոսում են կուտակված խնդիրների մասին։ Տարբեր արտադրողներ դժգոհում են լոգիստիկայից, սահմանային սահմանափակումներից, շուկաների կորստից։

Եթե վաղը հերթը հասնի գինեգործներին, ապա ի՞նչ է անելու կառավարությունը։ Նորից հերթական սուբսիդիա՞։ Նորից պետական բյուջեի՞ հաշվին ժամանակավոր լուծում։ Այս մոտեցումը երկար կյանք չունի։ Տնտեսությունը պետք է պահի պետությանը, ոչ թե պետությունը՝ տնտեսությանը։

Պետական բյուջեն ձեւավորվում է հարկատուների հաշվին։ Եթե յուրաքանչյուր ճգնաժամի դեպքում կառավարությունը պարզապես գումար է հատկացնում հերթական ոլորտին՝ առանց համակարգային փոփոխությունների, ապա որոշ ժամանակ անց նույն հարկատուներն են վճարելու այդ քաղաքականության գինը՝ ավելի մեծ հարկերով, ավելի մեծ պարտքով կամ ավելի բարձր գնաճով։

 

Այս իրավիճակին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտաքին քաղաքական օրակարգում խոսել «այլընտրանքների» մասին։

Կառավարության նիստից հետո նա հայտարարեց, որ ինքը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն է, ոչ թե` հայ-ռուսական հարաբերությունների։ Ըստ նրա` Հայաստանը որոշել է ունենալ քաղաքական եւ տնտեսական այլընտրանքներ, իսկ հարաբերությունները որեւէ գործընկերոջ հետ չպետք է լինեն բացառիկ։

Թեեւ այդ ձեւակերպումները ներկայացվում են որպես բազմավեկտոր քաղաքականություն, իրական տնտեսական պատկերը շատ ավելի բարդ է։ Վերջին ամիսներին Ռուսաստանի սահմանափակումները լուրջ հարված հասցրին հայկական արտահանման մի շարք ճյուղերի։ Ձուկը դարձավ ամենախոցելի ոլորտներից մեկը։ Միեւնույն ժամանակ, կառավարությունը հայտարարում է, որ Եվրոպական հանձնաժողովից ստացել է անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հայկական արտադրանքը կարողանա մուտք գործել եվրոպական շուկա։ Էշ մի սատկի, գարուն կգա… Թղթի վրա թույլտվություն ստանալն ու իրական արտահանում կազմակերպելը բոլորովին տարբեր բաներ են։

Եվրոպական շուկան պահանջում է նոր սերտիֆիկացում, նոր լոգիստիկա, նոր ներդրումներ, նոր ծախսեր։ Այդ ճանապարհը տարիների աշխատանք է պահանջում։ Իսկ արտադրողը խնդիր ունի այսօր՝ աշխատավարձ վճարելու, վարկ փակելու, արտադրությունը պահպանելու։ Ահա այստեղ է ձեւավորվում կառավարության գլխավոր հակասությունը։

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐԴ ՓՈՒԼԸ

Մի կողմից իշխանությունը հայտարարում է աշխարհաքաղաքական նոր ուղղությունների մասին, մյուս կողմից տնտեսությունը շարունակում է ապավինել այն շուկաներին, որոնցից դեռ ամբողջությամբ չի հրաժարվել, եւ որոնց հետ հարաբերություններում առաջացած ցանկացած ճգնաժամ անմիջապես դառնում է ներքաղաքական խնդիր։ Այդ պատճառով էլ կառավարության շենքի առջեւ բողոքող մարդկանց թիվը պատահական չէ։

Յուրաքանչյուր նման ակցիա քաղաքական ուղերձ է։ Այն ցույց է տալիս, որ պետական կառավարման համակարգը սկսել է արձագանքել ոչ թե կանխարգելիչ քաղաքականությամբ, այլ փողոցային ճնշումից հետո։ Սակայն կա նաեւ մեկ այլ քաղաքական վտանգ, որը գնալով ավելի տեսանելի է դառնում։

Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության շուրջ քննարկումները աստիճանաբար տեղափոխվում են ներքաղաքական օրակարգ։ Արդեն բաց տեքստով հնչում են պահանջներ՝ վերջնական պատասխան տալու՝ ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը։ Քննարկվում է նաեւ հնարավոր հանրաքվեի թեման՝ կապված եվրոպական ինտեգրման եւ ԵԱՏՄ անդամակցության հետ։ Սակայն այստեղ իշխանության համար սկսվում է ամենաբարդ փուլը։

Եթե հանրաքվեն անցկացվի, արդյունքը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի, անխուսափելիորեն կբերի նոր քաղաքական բախումների։ Իսկ եթե հանրաքվեն անընդհատ հետաձգվի, իշխանությունը ստիպված կլինի մշտապես պատասխանել նույն հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում վերջնական որոշում կայացնել։ Այստեղ արդեն «ժամանակ շահելու» քաղաքականությունը կարող է վերածվել քաղաքական պատասխանատվությունից խուսափելու տպավորության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում