«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որտեղի՞ց երաշխիքներ, որ Վիլենն էլի չի խմի․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, բանուգործ թողած, շարունակում է անդրադառնալ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին, դրանք թաքցնելու պրակտիկային ու ընդհանրապես խնդրին առնչվող իրավիճակին։ Հակոբյանը կարծում է, թե պատճառները նաեւ օրենսդրական բացերի մեջ են։ Նրա կարծիքով՝ եթե աշխարհում ամեն երրորդ կին, ըստ պաշտոնական վիճակագրության, ենթարկվում է ընտանեկան բռնության, ապա Հայաստանում գուցե բռնությունը կիրառվում է յուրաքանչյուր առաջին կնոջ նկատմամբ։ Այս հայտարարությունն էլ քանի որ չցնցեց որեւէ մեկին, նա ավելի հեռուն գնաց, թե՝ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր կյանքին ուղղված սպառնալիքներ է զգում։ Գլխավոր դատախազն էլ, «փեշերը քշտած», ընթացք է տվել հրապարակմանը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Եթե ձեզ զարմացնում է` ինչու այս ամառվա շոգին ու արձակուրդների մեջ հանկարծ սկսվեց շրջանառվել կանանց իրավունքների ու ընտանեկան բռնությունների արհեստածին հարցը, ապա ասեմ։ Գալիս է սեպտեմբերը, եւ պետք է վավերացնել բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիան ու սահմանադրական խայտառակ ռեֆորմները»։ Իսկ եթե խոսքն ամենեւին էլ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու հողը նախապատրաստելու մասին չէ, ապա ակամա հարց է առաջանում. եթե պետական ողջ ապարատը մեկ հրապարակման շուրջ այսպիսի արագությամբ է շարժվում, ապա ի՞նչ է իրականում կատարվում։ Կարո՞ղ է վերջում պարզվի, որ հենց Աննան է ընտանեկան բռնության զոհը․․․ Հը՞ն, պարոն Փաշինյան։

Իսկ մինչ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահի հետ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել հայկական ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները վերացնելու ուղղությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ փորձում է բոլորովին այլ պատկեր ներկայացնել։ Նախարարը հայտարարում է, թե 2026 թ․-ի հունվար-հունիսին Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4 տոկոսով, դեպի Հնդկաստան՝ 81,3 տոկոսով, իսկ դեպի Եվրամիություն՝ 80 տոկոսով։ Այստեղ առաջանում է տրամաբանական հարց. եթե հայկական արտահանման աշխարհագրությունն այնքան հաջող է դիվերսիֆիկացվել, ինչպես փորձում է ներկայացնել Պապոյանը, ապա ինչո՞ւ է Փաշինյանն անձամբ դիմում Կրեմլին՝ խնդրելով լուծել ռուսական սահմանափակումների հարցը։ Եթե Չինաստանը, Հնդկաստանը եւ Եվրամիությունը լիարժեք փոխարինել են ռուսական շուկային, ապա ինչո՞ւ է Մոսկվայի որոշումներից դեռ կախված հայկական արտահանողի ճակատագիրը։ Ավելին, Պապոյանը ներկայացնում է միայն աճի տոկոսները, բայց չի նշում բազային ծավալները։ Տոկոսային բարձր աճը դեռ չի նշանակում, որ տվյալ շուկաները ծավալով կարողացել են փոխարինել Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերներից մեկին։ Փոքր բազայի դեպքում նույնիսկ համեմատաբար փոքր ավելացումը կարող է արտահայտվել տպավորիչ տոկոսներով, մինչդեռ իրական դրամական կամ տոննայական աճը կարող է զգալիորեն համեստ լինել։ Թե՞ սրանք էլ են ֆիկտիվ թվեր, պարոն Պապոյան, ինչպես ժամանակին Ձեր իսկ պնդմամբ՝ ֆիկտիվ էիք անդամակցել կուսակցություններից մեկին։

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին հարբած ու լրագրողների հետ զրույցում իրեն ավելորդություններ թույլ տված ՔՊ-ական ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ էլ առաջադրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Հետաքրքիր է՝ ՔՊ-ին որտեղի՞ց երաշխիքներ, որ Վիլենն էլի չի խմի ու այս անգամ ռազմական գաղտնիքներ ափռ-ցփռ հայտնի տեսախցիկների առաջ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը