Փոփոխությունները պետք է տեղի ունենային, բայց...

Վերլուծություն

Հարցազրույց պատմաբան, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ

– Դուք մի անգամ նշել էիք, որ եթե վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցության թիվը գերազանցի 1 միլիոն երեք հարյուր հազարը, Փաշինյանը կպարտվի։ Մասնակցության թիվը մոտեցավ մեկուկես միլիոնի, բայց Փաշինյանը հաղթեց։

– Իմ գնահատականները չեն փոխվել, դրանք հիմնված են քաղաքագիտական օրինաչափությունների վրա: Հունգարիայում և Բուլղարիայում մասնակցությունը նախորդից 10 %-ով էր ավել, գրեթե մերինի պես, և տեղի ունեցավ իշխանափոխություն: Քվեարկողների մասնակցության աճը փոփոխությունների ազդանշան է: Եվ այս օրինաչափությունը կգործեր նաև Հայաստանում, եթե չկիրառվեին համակարգային կեղծարարություններ: Ցավոք, կիրառված տեխնոլոգիաները բավական հնարամիտ էին, այն աստիճանի, որ այսօր մենք չենք կարող դրանք լիովին բացահայտել: Ասեմ ավելին՝ նույնիսկ տարրական «կարուսելը», որը Հայաստանում ավանդույթ է դարձել, թեև շատ պարզ է, այնուամենայնիվ, այդքան էլ հեշտ չի բացահայտվում: Կեղծարարությունները հայտնաբերելու աշխատանքն ընթանում է, բայց դրանց ամբողջական ծավալը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում:

– Զանգվածային կամ, ինչպես դուք եք դրանց անվանում, համակարգային կեղծարարությունները ընտրություններում իշխանությունների հաղթելու միակ գործիքը չեն։

– Այո՛, մենք բոլորս տեսանք աննախադեպ ահաբեկչություն իշխող կուսակցության մրցակիցների նկատմամբ ընտրություններից առաջ, ընթացքում և հետո։ Հասկանալի է, որ նախորդ ընտրություններն էլ աչքի չէին ընկնում բարեվարքությամբ, բայց նման բան չէր եղել։ Ընտրությունների օրը մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվե՞լ են։ Ընտրություններում «հանուն հաղթանակի» ձերբակալվածների ընդհանուր թիվը 700-ից ավել մարդ է։ Բայց նույնիսկ այս պայմաններում, 2050 ընտրատեղամասերի բոլոր ընտրական արձանագրությունների համաձայն, մենք գերազանցել ենք խորհրդարան մտնելու 4 %-ի շեմը, սակայն երեք ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարվեցին։ Սա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) իրավունքն է, բայց ընտրական օրենսդրության համաձայն՝ այդ տեղամասերում պետք է վերաքվեարկություն նշանակվեր, ինչի մասին կար Հանրապետական ​​վարչական դատարանի որոշումը։ Սակայն ԿԸՀ-ն զանց առավ այս որոշումը, և դրանով իսկ փոխվեց խորհրդարանի քաղաքական ներկապնակը։ ՔՊ-ն ստացավ մանդատների երեք հինգերորդը, ինչը կարևորագույն պաշտոնատար անձանց, ուժային կառույցների և դատախազության ղեկավարների միանձնյա նշանակման իրավունք է տալիս նրան։ Մեր կուսակցության առաջնորդ Ծառուկյանը ընտրություններից հետո ձերբակալվեց շինծու մեղադրանքով։ Ծառուկյանի հետ փոխկապակցված մոտ 70 ձեռնարկություն փակվել է, և այդ ձեռնարկությունների մոտ 8 հազար աշխատողներ մնացել են առանց աշխատանքի։ Անօրինականության թափն այնքան մեծ է, որ օրինական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։

 Կային կարծիքներ, որ եթե ընդդիմությունը գնում է ընտրությունների, ապա Փաշինյանը գնում է պատերազմի։ Եղան նաև ոստիկանական հարձակումներ ընտրական շտաբների վրա, ընդդիմադիրների ձերբակալություններ և այլն։ Իսկ ընդդիմությունը գնում էր ընտրությունների, այլ ոչ թե պատերազմի. միանգամայն տարբեր դրդապատճառներ էին։ Եվ Փաշինյանին կարելի է հասկանալ. պարտության դեպքում նա կարող էր կորցնել ամեն ինչ, այդ թվում  նաև ազատությունը։

– Սրանով հանդերձ՝ այսպես կոչված ժողովրդավարական Արևմուտքը նախընտրում է ընտրությունները համարել թափանցիկ։ Սակայն Փաշինյանին Արևմուտքի ցուցաբերած աջակցությունը, որը ակնառու կերպով ցուցադրվեց թե՛ ընտրությունների նախաշեմին, թե՛ դրանից հետո, ամենևին չի նշանակում աջակցություն ընտրությունների օբյեկտիվությանը։ Այստեղ լուծվում էին զուտ աշխարհաքաղաքական խնդիրներ՝ ինչպես թափանցիկ ընտրությունների, այնպես էլ առհասարակ ժողովրդավարության պայմանականություններից դուրս։ Կոպիտ ասած՝ ցանկացած ռուսատյացություն Արևմուտքը դիմավորում է ծափահարություններով, այնպես որ՝ ընտրությունների օբյեկտիվության վերահսկման իրենց առաքելությունը նրանք վաղուց արդեն ավարտված են համարում։ Արևմուտքի պատկերացումներով՝ մենք այստեղ գլոբալիզմի (որը կոչվում է ժողովրդավարություն) ամրակետ (ֆորպոստ) ենք, և նրանց ընկալումներում մեր միակ դերը Ռուսաստանի համար գլխացավանք ստեղծելն է։ Աննախադեպ էր նաև Փաշինյանի անձին ցուցաբերվող աջակցությունը ոչ միայն եվրոպական առաջնորդների, Թուրքիայի և Ադրբեջանի, այլև Վենսի և Թրամփի կողմից։ Սովորաբար նրանք, ում համար ընտրությունները ինչ-որ բան նշանակում են, ավելի զուսպ են պահում իրենց։

Այժմ՝ ընդդիմության մոտիվացվածության և քաղաքական ներկապնակը խաղաղ փոփոխության հնարավորության հանդեպ նրա հավատի մասին։ Այո՛, ընդդիմությանը պակասում էր քաղաքական ռազմավարական մտածողությունը։ Չէր կարելի այս ընտրությունները ենթադրել քաղաքակիրթ պայքարի ասպարեզ։ Չկար «Բ» և ըստ այբուբենի այլ պլան, և ես սա ասում եմ նաև իմ հասցեին կշտամբանքով։ Պետք էր հաշվի առնել անօրինականության անսահմանափակ սանձարձակությունը, և ձեռնարկվեին որոշակի գործողություններ ինչպես դրանց ի պատասխան, այնպես էլ դրանց կանխարգելման համար։ Հասկանալի է, որ իշխանության և ընդդիմության հնարավորությունները անհամեմատելի են, բացի այդ, անօրինականության կողմից է նաև «դեմոկրատական» Արևմուտքը, սակայն անօրինականության մերժումը հասարակության կողմից կարող էր ինչ-որ կերպ կազմակերպվել՝ ինչպես լրատվական դաշտում, այնպես էլ բողոքի ցույցերի միջոցով։

– Բայց դա տեղի չունեցավ, և հիմա պետք է շարունակել ապրել։ Ինչպե՞ս։

– Ակնթարթային բողոքարկման ժամանակն ու հնարավորությունը ձեռքից բաց են թողնվել, և հիմա գալիս է հետընտրական պայքարի միջնաժամկետ ծրագրերի փուլը, որը կարող է տևել մեկից մինչև մեկուկես տարի։ Պետք է ձևավորվի կայուն քաղաքական համակարգ, ինչը առաջին հերթին ընդդիմության գործն է։ Այն սաղմնային վիճակում է, և արդյունավետ քաղաքական կառույցներ առայժմ չկան։ Ընդդիմության ամենամեծ հաջողությունը իշխանության անօրինականության մասին լայնորեն տարածված մեմն է, ինչը համապատասխանում է իրականությանը։ Համենայն դեպս և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը, պատկերացում ունենալով անօրինականության ծավալի  մասին (առաջին հերթին սա վերաբերում է Ռուսաստանին), առայժմ չեն շտապում շնորհավորել Փաշինյանին հաղթանակի առթիվ։ Մեր ընտրությունները աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ են, բայց ընդդիմությունը այս մեկնաբանությունը չդարձրեց գոնե մասսայական։ Ընտրությունները հասարակական լարվածությունը թուլացնելու և երկիրը իշխանության ճգնաժամից հեռու տանելու միջոց են։ Բայց դա տեղի չունեցավ. հասարակությունը վրդովված է, իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը հաղթահարված չէ, բայց չկան քաղաքական ուժեր, որոնք կարող էին դրանից օգտվել։ Ճիշտ է, ինչ-որ բան արվում է, առաջին հերթին՝ տեղեկատվական դաշտում, բայց դա ակնհայտորեն բավարար չէ։ Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում, այսինքն՝ կայուն քաղաքական համակարգերի ձևավորում։

– Այսինքն՝  չնայած բռնաճնշումներին՝  խաղն  ավարտված չէ՞։

 – Ո՛չ, և ընդդիմության արդյունավետ աշխատանքի դեպքում առաջիկա մեկ-մեկուկես տարում կարող են վերացվել նաև ճգնաժամի որոշ նշաններ, որը միայն խորանում է, և կարող է իշխանափոխություն տեղի ունենալ, եթե խնդիրները այլ կերպ լուծել հնարավոր չլինի: Այժմ լուծումներ են փնտրվում, որին մասնակցում է ամբողջ ընդդիմադիր դաշտը: Սա քաղաքական զարգացման նոր փուլ է, որը չի եղել: Ձևավորված քաղաքական ինստիտուտների դեպքում իշխանությունների կամայականությունները կդժվարանան, և նրանց կողմից ցանկացած անկարգություն արժանի ձևակերպում կստանա՝ ընդհուպ փողոցային բողոքի ցույցերը:

 Նշեմ, որ նախորդ խորհրդարանում նույնպես կար ընդդիմադիր խմբակցություն, որի փողոցային բողոքի ակցիաները վերածվում էին քաղաքով մեկ զբոսանքների։ Բայց Բագրատ Սրբազանի խաղաղ բողոքի ակցիան ճնշվեց լուսաձայնային նռնակներով, ինչը ստացավ ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությունը։

– Ես խոսում եմ արդյունավետ քաղաքական ինստիտուտների մասին, որոնք բռնաճնշումներով ու լուսաձայնային նռնակներով չես կարող ցրել։ Չի բացառվում, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կկրկնի նախորդի ճանապարհը, բայց այս դեպքում կհայտնվի նոր ընդդիմություն, քանի որ խնդիրները ոչ մի տեղ չեն անհետանա։ Հասարակական տրամադրությունների արմատավորումը չի կարող չհանգեցնել քաղաքական ձևաչափերի ստեղծմանը։ Կա՛մ ներկայիս ընդդիմությունը կապ կհաստատի հասարակության հետ, կա՛մ նրա տեղը կզբաղեցնեն ուրիշները։ Սակայն նրանք նույնպես պետք է անցնեն արդյունավետ քաղաքական ինստիտուտներ ստեղծելու ճանապարհը՝ թեև փուլային առումով ներկայիս գործող իշխանության համեմատ ուշացած։ Ուժային ռեսուրսը, որին տիրապետում է իշխանությունը, հատկապես այն ձևով, ինչպես որ նա օգտվում է դրանցից, հզոր ռեսուրս է իր աջակցության համար։ Բայց հասարակությունն էլ ձայնի իրավունք ունի, հակառակ դեպքում չէին լինի ո՛չ հեղափոխություններ, ո՛չ էլ հեղաշրջումներ։ Հասարակական տրամադրությունները բևեռացվում են, և կազմակերպված քաղաքական ուժը դրանից անպայման կօգտվի։ Թե որքանով այն կապված կլինի արտաքին ուժային կենտրոնների հետ, ցույց կտա ժամանակը։ Իսկ առայժմ իշխանությունն օգտվում է այն հնարավորություններից, որոնք ինքն ունի, այսինքն՝ քաղաքական վրեժխնդրություն մրցակիցների նկատմամբ՝ ոչ մի բան հաշվի չառնելով։

 Ծառուկյանի շրջապատից Անդրանիկ Թևանյանը նստած է բանտում, կալանավորված է նաև Արեգնազ Մանուկյանը՝ շատ հաճելի կին, անչափահաս երեխայի մայր, որի հետ տեսակցությունն արգելված է։ Նրան մեղադրում են պետական ​​գաղտնիք հրապարակելու մեջ։ Ի՞նչ է, նա գիտե՞ր դա։ Եվ ի՞նչ պետական ​​գաղտնիքի էր տիրապետում Արեգնազ Մանուկյանը։ Գուցե մենք էլ պետական ​​գաղտնիքների կրողներ ենք։ Եվ առհասարակ, մի՞թե կարելի է այդքան ճղճիմ լինել կնոջ և մոր նկատմամբ։

– Դուք ուզում եք, որ ես քննարկեմ մեղադրանքի բովանդակությունը ավտորիտար երկրո՞ւմ։ Ինչի՞ մասին եք խոսում։ Ավտորիտար երկրում նշանակվում է թիրախ, իսկ հետո դրա վրա գործ են կարում։ «Մարդը լինի՝ հոդվածը կգտնվի»։ Մի՞թե ստալինյան ժամանակներում որևէ կերպ հաշվի էր առնվում առաջադրված մեղադրանքի օրինականությունը կամ մեղադրյալի կարգավիճակը։ Ճիշտ է, Ստալինի օրոք իշխանությունը տոտալիտար էր, մերը առայժմ ավտորիտար է, մինչև անցյալ տարվա մայիսը հիբրիդային ավտորիտար էր, դա այն է, երբ իշխանությունը ծածկվում է ժողովրդավարական դեմքով։ Հիմա դիմակները նետվել են, և մենք գնում ենք դեպի չթաքնված ավտորիտարիզմ կամ դեպի այսպես կոչված «անձնակենտրոն ավտորիտարիզմ», որտեղ առաջնորդի քմահաճույքները ամենից վեր են։ Ի տարբերություն դասական ավտոկրատիայի՝ այստեղ պետության ինստիտուտները ամբողջովին ենթարկվում են առաջնորդին, իսկ կառավարումը հիմնված է նրա քմահաճույքների վրա, այլ ոչ թե գաղափարախոսության կամ կուսակցության վրա։ Եվ եթե հանրային դիմադրություն չլինի, մենք կվերածվենք բռնապետության, որն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աջակցություն։ Ներքինը բռնաճնշիչ ապարատն է, որն, ի դեպ, ունի մաշվելու կարողություն, եթե գրագետ կերպով դիմադրություն ցուցաբերվի, արտաքինը այսպես կոչված ժողովրդավարական Արևմուտքն է։ Այնուամենայնիվ, գլխավոր գործոնը մնում է մեր հասարակությունը։ Այո՛, այն անկում է ապրել, բայց դրանով հանդերձ մնում է քաղաքական արտադրանքների սպառող։ Եվ եթե առաջարկվի միավորող նախագիծ, հասարակությունը կարձագանքի։

Հարցազրույցը վարեց Արեն Վարդապետյանը, Երևան

Լուսանկարում՝

Գագիկ Ծառուկյանն ընտրություններից հետո ձերբակալվեց կեղծ մեղադրանքով

Սուրեն Սուրենյանց։ Քաղաքականության մեջ է 1993 թվականից, խորհրդարանի պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով

Ծառուկյանի ձերբակալությունից հետո երեք առյուծի և մեկ վագրի, որոնց նա երկար ժամանակ պահում էր իր առանձնատանը, ժամանակավորապես քնեցնելուց հետո տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի։ Էգ առյուծներից մեկը քնից չարթնացավ։

ՆՈԵՎ ԿՈՎՉԵԳ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում