Հայտնի դարձան Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների իրական թվերը

Վերլուծություն

Մեկ ամսից ավել  է անցել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների օրից, բայց կրքերը չեն հանդարտվում։ Իշխանությունների կողմից շարունակվում է աննախադեպ ճնշումը ընդդիմության վրա, անթիվ ձերբակալություններ, առանց մեղադրանք առաջադրելու մարդկանց կալանավորումներ և շատ ավելին. սա է գլխավոր արդյունքը այն բանի, ինչ ստացանք այսպես կոչված ընտրություններից հետո։

Ըստ ԿԸՀ-ի աշխատակիցների տեղեկությունների, որոնց անունները, բնականաբար, չենք կարող տալ, հաջողվեց պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ստացված տեղեկատվությունը բացատրում է ներկայիս իշխանության հիստերիան և այլախոհության դեմ պայքարի մեթոդները ճնշումները շարունակելու միջոցով։

Վերադառնանք 2026 թվականի հունիսի 7-ին։

Ընտրատեղամասերի փակումից, մարզերից առաջին տվյալները ստանալուց ու ձայների հաշվարկից հետո հասկանալի դարձավ, որ գործող իշխանությունը պարտվում է խորհրդարանական ընտրություններում։ Նույնիսկ մարզերի մի մասում, որտեղ ակնկալվում էր բարձր աջակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, թվերը ցույց էին տալիս հավաքական ընդդիմության հաղթանակը։

Մոտավորապես 23.30-ին Նիկոլ Փաշինյանն իր մի քանի կողմնակիցների հետ շտապ գնաց Կենտրոնական ընտրական հանձնաժողով և կարգադրեց դադարեցնել ստացվող քվեարկության արդյունքների հրապարակումը: Այդ պահին իշխող կուսակցության ցուցանիշները կազմում էին մոտ 39 %, մինչդեռ խորհրդարան անցնող երեք ընդդիմադիր կուսակցություններինը՝ 44 %-ից ավել: Իհարկե, իրերի այս վիճակը կտրականապես ձեռնտու չէր Փաշինյանի գլխավորությամբ ներկայիս իշխանությանը և նրա հովանավորներին (Թուրքիայի և Եվրամիության ղեկավարությանը, որոնց հետ մշտական ​​կապի մեջ էին):

Աշխատակիցների մեծ մասին կարգադրվեց հեռանալ։ Պաշտոնապես հայտարարվեց էլեկտրաէներգիայի անջատման մասին, չնայած նրան, որ սնուցման պահեստային աղբյուրները նույնիսկ չէին միացվել։ Մի քանի ժամ տևած խորհրդակցություններից հետո թվերի ցուցադրումը վերականգնվեց, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցանիշները էականորեն սրբագրվեցին դեպի ավելանալու կողմը՝ հասնելով մինչև 59 %-ի՝ ընդդիմադիր կուսակցությունների տվյալների աղավաղման հաշվին։ Խոշոր քաղաքներից տվյալների ստացումից հետո իշխող կուսակցության ցուցանիշները շարունակեցին նվազել, մեկ ժամ անց արդեն 54 %-ից մի փոքր ավել էր։ Չսպասելով ձայների վերջնական հաշվարկին (քվեաթերթիկների 10 %-ի մշակումից հետո)՝ Նիկոլ Փաշինյանը, խախտելով արդար ընտրական գործընթացների բոլոր սկզբունքներն ու կանոնները, իր կուսակցությանը հաղթող հայտարարեց։ Պաշտոնական կադրերում դժվար չէ տեսնել խուճապը նրա կողմնակիցների շարքերում. նույնիսկ հաղթանակի մասին հայտարարելու պահին բոլոր մասնակիցների դեմքներին անթաքույց վախ էր երևում։ Միևնույն ժամանակ Փաշինյանը, չտիրապետելով պարտվողի զգացմունքներին, անմիջապես նետվեց վախեցնելու նրանց, ովքեր աջակցել էին ընդդիմությանը։

Այս հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Փաշինյանին շնորհավորեց Վրաստանի վարչապետը՝ ըստ երևույթին, նրա հովանավորների ճնշման տակ, որպեսզի լեգիտիմություն հաղորդվի իրականությանը բացարձակապես չհամապատասխանող հայտարարություններին։

Այսպիսով, իրականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 34 %-ից մի փոքր ավելին, մինչդեռ հավաքական ընդդիմությունը՝ ավելի քան 48 %-ը։ Ահա թե ինչու այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը, մինչև հիմա չեն արձագանքել անցած ընտրությունների արդյունքներին։

Հիասթափեցրեց ընդդիմության առաջնորդների անվճռականությունը, որոնք իրենց բազմաթիվ կողմնակիցների հետ հիանալի հասկանում էին, որ Փաշինյանը գողացել է ձայները և կեղծել ընտրությունները: Ավելին, նման սցենարը լիովին կանխատեսելի էր: Ակնհայտ է, որ օրինական միջոցներով Հայաստանում ներկայիս իշխանությանը փոխելը հնարավոր չէ: Հարկավոր էր գործել վճռականորեն, մարդկանց փողոց դուրս բերել և պահանջել արդար վերահաշվարկ հեղինակավոր դիտորդների հսկողության ներքո: Շփվելով շատ մարդկանց հետ՝ ես տեսա խոր վրդովմունք խաբեության ծավալներից, ինչպես նաև շատերի պատրաստակամությունը՝ դուրս գալու փողոց և պայքարելու ժողովրդից գողացված ձայների համար: Սակայն ընդդիմության առաջնորդները, վախենալով իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ դաժանությունից, որոշեցին գործել Սահմանադրական դատարանի միջոցով: Թե ինչի դա հանգեցրեց, մենք դա տեսանք: Դժբախտաբար, Հայաստանի դատական ​​համակարգը լիովին ոչնչացվել է և վաղուց է դադարել աշխատել ըստ իր նշանակության՝ վերածվելով ներկայիս իշխանության բռնաճնշնան գործիքի:

Եթե ​​վերլուծենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների քանակը և ընտրություններին մասնակցածների պաշտոնական թվերը, կստանանք իրական պատկերը, ըստ որի՝ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին կազմում է բոլոր ընտրողների թվից 20 %-ից մի փոքր ավելին։

Ակնհայտ է, որ նման հեղինակությամբ իշխանությունը երկար պահպանել չի հաջողվի, ցանկացած քաղաքական թրիգեր կարող է հանգեցնել լուրջ բողոքի: Մնում է մի ճանապարհ՝ ահաբեկում, բռնաճնշումներ և ընդդիմության առաջնորդների ձերբակալություններ, որոնք ունակ են իրենց հետևից տանելու մեծ թվով անհամամիտների:

Դրա հետ մեկտեղ Փաշինյանը պարտավորություններ ունի իր հովանավորների առաջ (առաջին հերթին՝ թուրքերի), որոնք նա պետք է կատարի, որտեղ  յուրաքանչյուր կետ հակազգային բնույթ ունի և կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

Ես չեմ թվարկի պարոն Փաշինյանի բոլոր անհեթեթ խոստումները. մանրամասն կանգ կառնեմ ամենակարևորի՝ ’’TRIPP’’ կամ «Թրամփի միջանցք» կոչվածի վրա։

Արդեն հարյուր տարուց ավել օսմանյան ու թուրքական իշխանությունները պայքար են մղում Թուրանի ճանապարհի համար, որը սկզբում պետք է կտրեր Հայաստանի մի մասը և միավորեր թյուրքական ժողովուրդներին, իսկ հետո լիովին ոչնչացներ հայերին այդ տարածքներում. դա երիտթուրքերի սկսած  «Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանություն» անվանումով գործընթացն է։ Մինչ օրս այս նախագիծը չի իրականացվել. սկզբում հայկական զորքերը կանգնեցրին թուրք մարդասպաններին Սարդարապատում, այնուհետև՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, Մուստաֆա Քեմալը (Աթաթուրք) պայմանագիր կնքեց Լենինի հետ, որի համաձայն Նախիջևանը, Սյունիքն ու Արցախը պետք է անցնեին Ադրբեջանին։ Սակայն մեծ զորավար և ազգային հերոս Գարեգին Նժդեհի շնորհիվ հաջողվեց Սյունիքը պաշտպանել՝ դրանով իսկ պահպանելով Հայաստանը։

Միջանցքի նախագիծը Թուրքիայի և Ադրբեջանի մշտական երազանքն է եղել։ Սկզբում նրանք նույնիսկ չէին համարձակվում խոսել դրա մասին, բայց հիմա, օգտվելով Էրդողանի և Թրամփի միջև ամուր կապերից, այս նախագիծը նրանց համար դարձել է իրականանալի։ Հայաստանը այս նախագծի դիմաց կարող էր շատ բան պահանջել՝ սկսած չորս տարի առաջ Ջերմուկում ու Սյունիքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրավված հայկական օրինական տարածքների ազատագրման, Բաքվի բանտերից բոլոր հայ քաղբանտարկյալների ազատ արձակման և Արցախի ժողովրդի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ճանաչման արդար պահանջներից։ Կասկած չկա, որ այս պայմանները կբավարարվեին՝ հաշվի առնելով նախագծի արժեքավորությունը մեր հակառակորդների համար։ Սակայն Փաշինյանի իշխանությունը շտապում է բացարձակապես անվճար հանձնել իր գլխավոր ակտիվը՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։

Նույնիսկ քաղաքականության մեջ չխորացած մարդուն հասկանալի է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ազգային շահերի դավաճանի գլխավորած Հայաստանի իշխանությանը կպահեն խիստ վերահսկողության տակ, քանի դեռ նա չի բավարարի իրենց բոլոր պահանջները։

Վերջին ընտրություններից հետո իրավիճակն ավելի աբսուրդային դարձավ. Հայաստանի խորհրդարանի նախագահ (իսկ ըստ էության պետության առաջին դեմք, որը կարող է փոխարինել կառավարության ղեկավարին) նշանակվեց Ռուբեն Ռուբինյանը. մի մարդ, որը կրթությունը ստացել է Թուրքիայում, մինչև վերջերս Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նրան անվանել էր թուրք գործակալ, և որն իր կյանքում ոչինչ չի արել Հայաստանի համար, բացի թուրքամետ բարձրագոչ հայտարարություններից։

Մենք, անկասկած, ապրում ենք Հայաստանի համար ողբերգական ժամանակներում։ Փաշինյանի կառավարությունն արդեն մտել է պատմության մեջ որպես թշնամու հետ համագործակցող, Արցախը հանձնող, ավելի քան 5000 երիտասարդ հայ հերոսների թաղող և նրանց սխրանքները արժեզրկող, ավելի քան 120,000 հայերի իրենց տներից զրկող, հայկական ժառանգությունը, մշակույթն ու հավատքը ոչնչացնող կառավարություն։

Բայց մենք՝ Հայաստանի սովորական քաղաքացիներս և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները, չպետք է լռենք։ Մենք իրավունք չունենք հաշտվելու այն բանի հետ, թե ինչպես են մեր աչքի առաջ ոչնչացնում ազգային ինքնությունը Հայաստանի տարածքում։

Ինչպես ասել է հայտնի գրող, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հոլոքոստը վերապրած Էլի Վիզելը, «Սիրո հակառակը ատելությունը չէ, այլ անտարբերությունը։ Արվեստի հակառակը այլանդակությունը չէ, այլ անտարբերությունը։ Հավատքի հակառակը հերետիկոսությունը չէ, այլ անտարբերությունը։ Կյանքի հակառակը մահը չէ, այլ անտարբերությունը»։

Հրանտ Ագոսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում