«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս համախտանիշով տառապող մարդը չի ունենում մեղավորության զգացում.Հոգեբույժը բացահայտում է, թե որ պաթոլոգիայի մասին է խոսքը

Առողջապահական

Հայտնի հոգեբույժ Կարեն Ասլանյանը անդրադարձել է տարածված համախտանիշի, որը ունի խորը արմատներ.


Աստենո-դեպրեսիվ համախտանիշը վիճակ է, որը բժիշկը կարող է նախնական ախտորոշել պացիենտի հետ առաջին հանդիպման ժամանակ, երբ համադրվում են ինչպես աստենիան (թուլությունը), այնպես էլ դեպրեսիան: Այս համախտանիշը չի դասակարգվում DSM-5-ում և ՀՎԴ-11-ում (ICD-11), որովհետև ինքնուրույն խանգարում չէ․ այն ընդամենը համախտանիշ է, որն ուղեկցում է այլ խանգարումների և հիվանդությունների: Աստենո-դեպրեսիվ համախտանիշը նման է մոլորակի արբանյակի, և, կարծես արբանյակ լինելով, այն ազդում է մոլորակի՝ այն հիմնական հիվանդության վրա, որին ուղեկցում է:
Ինչպես է արտահայտվում աստենո-դեպրեսիվ համախտանիշը
Մարդը մշտական հոգնածության և ճնշվածության զգացում է ունենում: Բուն անվանումն արդեն հուշում է ախտաբանական վիճակի երկու տեսակի մասին.
1. «Աստենո»՝ հունարեն a sthenos-ից, այսինքն՝ «անուժ/առանց ուժի»: Աստենիկ ախտանիշներն են՝ մշտական հոգնածություն, գրգռվածություն, քնի խանգարում:
2. «Դեպրեսիվ»՝ «դասական» դեպրեսիայի ախտանիշներն են՝ ճնշված տրամադրություն, հոգեկանի շարժողական և մտածողական դանդաղում:
Աստենո-դեպրեսիվ համախտանիշի կլինիկական պատկերը ներառում է.
 Ճնշված տրամադրություն, սակայն առանց թախծի և անօգնականության/հուսահատության զգացման.
 Վատ տրամադրության գագաթնակետը առավոտյան ժամերին.
 «Քուն-արթնություն» ցիկլի խանգարում, հաճախակի զարթնումներ.
 Թուլություն, ֆիզիկական անուժություն.
 Լացկանություն.
 Էներգիայի բացակայություն.
 Սովորական կենցաղային գործողությունների համար ուժերի պակաս:
Ուշադրություն. Աստենո-դեպրեսիվ համախտանիշ ունեցող մարդը սովորաբար չի ունենում ցածրարժեքության կամ մեղավորության զգացում:
Ովքեր են հակված աստենո-դեպրեսիվ համախտանիշին
Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում լիարժեք հանգստանալ ինտենսիվ մտավոր ու ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ գիշերային ժամերին աշխատելու պատճառով:
Ինչպես են բուժում աստենո-դեպրեսիվ համախտանիշը
Աստենո-դեպրեսիվ համախտանիշի բուժման համար մասնագետները կիրառում են համալիր մոտեցում՝ նշանակելովոչ միայն դեղորայք, այլև հոգեթերապիա: Բժշկի խնդիրն է պացիենտի մոտ ձևավորել դրական աշխարհընկալում և առողջ ապրելակերպ: Ոչ դեղորայքային բուժումն ակտիվացնում է օրգանիզմի վերականգնողական ֆունկցիաները, նորմալացնում աշխատանքի և հանգստի ռեժիմը:
Դեղորայք բժիշկը կարող է նշանակել դեպրեսիայի և աստենիայի դեմ ավելի ակտիվ պայքարելու համար: Դեպրեսիան բուժելուն օգնում են հակադեպրեսանտները, առաջին հերթին՝ սերոտոնինի հետհավաքման ընտրողական ընկճողները (SSRI). սերոտոնինը կարգավորում է տրամադրությունը, քնի և արթնության ցիկլերը: Աստենիկ արտահայտությունների շտկման համար բժիշկը կարող է նշանակել տագնապամարիչ պատրաստուկներ. դրանք պացիենտին հանգստություն են հաղորդում:
Ինչպես հայտնաբերել աստենո-դեպրեսիվ համախտանիշը
Ինքնախտորոշմամբ զբաղվել պետք չէ․ ճիշտ ախտորոշումը կսահմանի միայն մասնագետը: Այնուամենայնիվ, դուք կարող եք գնահատել ձեր վիճակը դեպրեսիայի ախտորոշման հարցաթերթիկի միջոցով: Եթե հարցաթերթիկը ցույց է տալիս դեպրեսիա, և այդ վիճակը տևում է երկու շաբաթից ոչ պակաս, անպայման դիմեք բժշկի:
Եղեք առողջ:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը