«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՀԱԶԱՆԳ. Արցախցիները զրկված են վարորդական իրավունքի վերականգնման հնարավորությունից

Իրավական

ՀՀ քաղաքացիները, որոնք զրկված են եղել վարորդական իրավունքից փաստացի վարորդական իրավունքը վերականգնվում է որոշակի պայմաններում։Մինչդեռ Արցախցիներին նման հնարավորություն տրված չէ։Վերջերս արցախցիները հավաքվել են ՀՀ կառավարության մոտ, իրենց բողոքը ներկայացրել ՀՀ կառավարությանը։Ինչքանով է այն հիմնավորված,-այս մասին «Իրավունքի» հետ զրու՛ցում ասաց արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը.


- Եթե կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքացիների մի խմբի համար ստեղծվում է վարորդական իրավունքի վերականգնման հնարավորություն, իսկ նույն իրավական և փաստական վիճակում գտնվող արցախցի քաղաքացիները զրկվում են այդ հնարավորությունից, ապա առաջանում է իրավահավասարության սկզբունքի պահպանման լուրջ հարց։ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է օրենքի առջև հավասարությունը և արգելում է խտրականությունը։ Հավասարության սկզբունքը նշանակում է, որ նույն կամ համադրելի իրավիճակում գտնվող անձինք պետք է արժանանան նույն իրավական վերաբերմունքին, եթե տարբերակված մոտեցման համար չկա օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում։Եթե պետությունը տարբերակում է անձանց միայն այն պատճառով, որ նրանք արցախցիներ են կամ գտնվում են հատուկ կարգավիճակում, ապա այն պարտավոր է ցույց տալ, թե որն է այդ տարբերակման օրինական նպատակը և ինչու է այն համաչափ։ Առանց նման հիմնավորման նման տարբերակված կարգավորումը կարող է առաջացնել Սահմանադրության  համապատասխանության խնդիր։Նկատենք, որ միշտ չէ,որ տարբերակված վերաբերմունքն ինքնին  խտրականություն է։Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ, որ եթե համադրելի իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ կիրառվում է տարբեր վերաբերմունք  ու տարբերակումը չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, ապա այն ուղղակի հակասում է համաչափության սկզբունքին։Տարբերակված վերաբերմունքի հետ կապված ՀՀ Սահմանադրական դատարանը ունի մի շարք որոշումներ՝խտրականության արգելքի բովանդակության վերաբերյալ։Բացի այդ,  ՄԻԵԴ-ը ունի  ձևավորված մոտեցում (Կոնվենցիայի 14-րդ հոդված և Արձանագրություն №12), ըստ որի.Տարբերակված վերաբերմունքը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, չի հետապնդում օրինական նպատակ կամ կիրառված միջոցները համաչափ չեն հետապնդվող նպատակին։Այս ձևակերպումը ՄԻԵԴ-ի կայուն նախադեպային իրավունքի ընդհանուր սկզբունքն  է։Հետևապես , եթե չկա օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում տարբերակված մոտեցման մեջ, ապա այն հակասահմանադրական է;Այստեղից էլ հարց է առաջանում, թե արդյոք կառավարությունը դա չի գիտակցել կամ գիտակցում։Իմ համոզմամբ լիովին տիրապետում է տարբերակման համաչափության սկզբունքին։Սակայն, նկատի ունենալով այդ իրավական ակտի ծննդի ժամանակաշրջանը, մնում է կասկածել, որ  դա պարզապես կապված էր ընտրական գործընթացի հետ։Ես կարծում եմ, որ նշված կասկածները չեզոքացնելու ուղղությամբ ,ՀՀ ոչինչ չի մնում անել,  քան Արցախցիների վարորդական իրավունքի վերականգնման ուղղությամբ ողջամիտ քայլեր ձեռնարկել։Դա կարևորվում է նրանով , որ հանրության մտահանգումներում կան նաև արցախցիների նկատմամբ խտրական պատկերացումներ,ինչը պարզապես հակադրվում է ինտեգրման անհրաժեշտությանը։Այս առումով գտնում եմ, բացասական գնահատակաները վերացնելու համար արցախցիների վարորդական իրավունքները կվերականգնվեն, այլ կերպ կամրապնդվի այն դիտարկումները, որը կապված է արցախցիների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ։

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը