«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։ Պրոդուկտը համատեղում է մրցունակ եկամտաբերությունը, սպասարկման ճկուն պայմաններն ու ձևակերպման հնարավորությունը բջջային հավելվածի միջոցով կամ Բանկի մասնաճյուղերում։

ՀՀ դրամով «Կայուն» ավանդի առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 10% (եկամտաբերություն՝ մինչև 9,97%)՝ 4 մլն ՀՀ դրամից սկսած 1 տարի ժամկետով միջոցները ներդնելու դեպքում։

4 մլն ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ձևակերպող հաճախորդների համար լրացուցիչ առավելություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պրիվիլեգիա» անհատական փաթեթին միանալու հնարավորությունը։ Փաթեթը հնարավորություն է տալիս օգտվել ընդլայնված ծառայություններից և արտոնություններից՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և անհատականացված սպասարկում ինչպես հաճախորդի, այնպես էլ նրա ընտանիքի մեկ անդամի համար։

««Կայուն» ավանդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել մեր հաճախորդների շրջանում։ 2026թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ավանդի պորտֆելն աճել է 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ձևակերպված ավանդների քանակն ավելացել է 20%-ով։ Պրոդուկտի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն մրցունակ տոկոսադրույքով, այլև հաճախորդների սպասարկման համակարգի շարունակական զարգացմամբ։ Ավանդի ձևակերպման դեպքում հաճախորդները ստանում են հատուկ պայմաններով սպասարկվելու հնարավորություն «Պրիվիլեգիա» գոտիներում, որոնց ցանցը շարունակում է ընդլայնվել ամբողջ երկրում։ Բացի այդ, ավանդը հնարավոր է արագ և հարմար ձևակերպել հեռավար եղանակով՝ նոր բջջային հավելվածի միջոցով, ինչը նույնպես նպաստել է ավանդների ծավալի աճին»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Ավանդի տոկոսները վճարվում են հաճախորդի ընտրությամբ՝ ավանդի ժամկետի ավարտին, ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացմամբ։ Միջոցների տեղաբաշխումը հասանելի է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով և եվրոյով։«Կայուն» ավանդի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Կոնտակտային կենտրոնում՝ 87 87 հեռախոսահամարով։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։ Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%: 

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը