Փաշինյանը «փուռը» տվեց Դրմեյանին. դատախազությունը գործընթաց է սկսել
Իրավունք 30«Իշխանություն» լրատվականին Դատախազությունից հայտնեցին, որ ընթացք է տրվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաղորդմանը:
Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում «հանձնարարեց» իրավապահներին՝ գնալ Դրմեյանի հետևից:
Նա ասաց, որ պետք է ստուգվի Դրմեյանի գույքը։ «Մենք այս շենքից դուրս ենք բերել «տրոյական ձիուն»: Իսկ հետո նա գնաց ու հայտնվեց «եռագլուխ հրեշի» պոչում»: Հիմա ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին և հաղորդում եմ ներկայացնում՝ թող քննեն այդ «տրոյական ձիու» գործունեությունը։ Ես պատասխան եմ պահանջում պետական ինստիտուտներից», - ասաց նա և ընդամենը 20 րոպե անց Դատախազությունը գործընթաց սկսեց:
Սկզբնաղբյուրը՝ ishkhanutyun.am

