14-ամյա Վահե Ապիկյանին տեսախցիկները ֆիքսել են Գառնիի քարերի սիմֆոնիայի մոտակայքում
Ինչպես հայտնի է երեկ 14-ամյա Վահե Ապիկյանին տեսախցիկները ֆիքսել են Գառնիի քարերի սիմֆոնիայի մոտակայքում:
Մեզ հայտնում են, որ նրան տեղափոխած տրանսպորտային միջոցի վարորդը ևս կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ և հայտնել, որ տեղափոխել է դեպի Գառնի:
Հիշեցնենք, որ 14 տարեկան Վահե Ապիկյանը փնտրվում է որպես անհետ կորած, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցում։ 29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:

