«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը զրոյացվում են

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև` վերանալ: Վերջին ամիսներին նա մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ երեկ գրանցվեց հերթական անհաջողությունը. իշխող կուսակցությունը մերժեց նաև նրա թեկնածությունը Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Նազելի Բաղդասարյանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նիստի մեկնարկից հետո ընդամենը 10 րոպե անց լքեց ՔՊ գրասենյակը։
Սա, սակայն, Հովհաննիսյանի առաջին անհաջողությունը չէ։ Ավելի վաղ նա չընտրվեց ՔՊ վարչության անդամ՝ չնայած կուսակցության ներսում ուներ մեծ հավակնություններ։ Դրանից հետո դժվարությամբ տեղ գտավ կուսակցության նախընտրական ցուցակի ոչ պատվաբեր համարում։
Այնուհետև, արդեն նոր գումարման Ազգային ժողովում, Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը ևս աջակցություն չստացավ, և նա կրկին մերժվեց։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ այս անհաջողությունները պատահական չեն։ Կուսակցության ներսում արդեն որոշված է, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։
Մեր զրուցակիցների խոսքով՝ Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ-ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել և իր հրապարակային հայտարարություններով վնասել իշխող թիմի հեղինակությանը։
Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով, թե պատրաստ է «ականջներն ու լեզուն կտրել»։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակներում։
Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել է նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ Ժողովուրդ օրաթերթը բացահայտեց 0.24 մգ թմրամիջոցի հայտնաբերման պայթեցնող գործի մասին: Իսկ ներկայումս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչը կազմել է արձանագրություն՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի` դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի և դատախազը պետք է Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում