Ադրբեջանի` Ուկրաինային նվիրած 40 տոննա սարքավորումները ՌԴ-ում գնահատում են, որպես թշնամության հերթական փաստ
ՄիջազգայինՀայտնի դարձավ, որ Ադրբեջանն Ուկրաինային նվիրաբերել է 40 տոննա սարքավորումներ՝ էլեկտրաէներգետիկ ցանցը վերականգնելու համար։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այս օգնությունը կօգնի էներգետիկ ոլորտին ավելի արագ վերականգնվել և բարձրացնել Ռուսաստանի հետագա հարձակումների նկատմամբ դիմադրողականությունը։
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ խոսքը մասնավորապես երկաթուղային ոլորտի էներգետիկ համակարգի վերանորոգման պարագաների մասին է: Նաեւ, որ սա պետք է գնահատել, որպես ՌԴ-ի նկատմամբ Բաքվի թշնամության հերթական փաստը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70196

