«Փաստ». ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան
Մամուլի տեսություն«Փաստ»-ը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց «լսումները» լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ և ապօրինի յուրացում:
Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության և քաղաքական ենթատեքստի մասին: Սա ուղղակի և կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին. Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված զգալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը»:
Մանրամասները՝ ակզբնաղբյուրում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70193

