«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ւմ հավատալ՝ Պապոյանի թվերի «հրաշքին», թե՞ Փաշինյանի աղերսագին զանգերին

Ներքաղաքական

Մինչ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել հայկական ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները վերացնելու ուղղությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ փորձում է բոլորովին այլ պատկեր ներկայացնել։ Նախարարը հայտարարում է, թե 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4 տոկոսով, դեպի Հնդկաստան՝ 81,3 տոկոսով, իսկ դեպի Եվրամիություն՝ 80 տոկոսով։ Այստեղ առաջանում է տրամաբանական հարց. եթե հայկական արտահանման աշխարհագրությունն այնքան հաջող է դիվերսիֆիկացվել, ինչպես փորձում է ներկայացնել էկոնոմիկայի նախարարը, ապա ինչո՞ւ է Փաշինյանն անձամբ դիմում Կրեմլին՝ խնդրելով լուծել ռուսական սահմանափակումների հարցը։ Եթե Չինաստանը, Հնդկաստանը եւ Եվրամիությունը լիարժեք փոխարինել են ռուսական շուկային, ապա ինչո՞ւ է Մոսկվայի որոշումներից դեռ կախված հայկական արտահանողի ճակատագիրը։

Ավելին, Պապոյանը ներկայացնում է միայն աճի տոկոսները, բայց չի նշում բազային ծավալները։ Տոկոսային բարձր աճը դեռ չի նշանակում, որ տվյալ շուկաները ծավալով կարողացել են փոխարինել Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերներից մեկին։ Փոքր բազայի դեպքում նույնիսկ համեմատաբար փոքր ավելացումը կարող է արտահայտվել տպավորիչ տոկոսներով, մինչդեռ իրական դրամական կամ տոննայական աճը կարող է զգալիորեն համեստ լինել։ Թե՞ սրանք էլ են ֆիկտիվ թվեր, պարոն Պապոյան, ինչպես ժամանակին Ձեր իսկ պնդմամբ՝ ֆիկտիվ էիք անդամակցել կուսակցություններից մեկին։

Փաստորեն, կառավարության ներսում հնչում են երկու տարբեր ուղերձներ. Փաշինյանը փաստացի ընդունում է, որ ռուսական շուկայում առաջացած խոչընդոտները լուրջ խնդիր են եւ պահանջում են անձնական միջամտություն ամենաբարձր մակարդակով, մինչդեռ էկոնոմիկայի նախարարը հրապարակում է հաղթական վիճակագրություն՝ ստեղծելով տպավորություն, թե արտահանման ուղղությամբ ամեն ինչ լավագույնս է ընթանում։

Եվ հենց սա է գլխավոր հակասությունը. եթե իրավիճակն իսկապես այնքան բարենպաստ է, որքան ներկայացնում է նախարար Պապոյանը, ապա ինչո՞ւ է կառավարությունը ստիպված խնդիրը լուծելու համար դիմում Ռուսաստանի նախագահին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը