ԸՄԲԻՇ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՀՌՉԱԿՎԵՑ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԲաքվում ընթացող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մեր երկրի ներկայացուցիչ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ հանդես գալով 71 կգ քաշային կարգում, փայլուն իրեն դրսևորեց բոլոր գոտեմարտերում։ Նա իր մարզական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ արժանացավ չեմպիոնի կոչմանը, եզրափակչում 4։3 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի հանդեպ։ Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով վաղաժամ հաղթել էր Նորվեգիայի ներկայացուցչին։ 1/8 եզրափակչում էլ հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին, իսկ քառորդ եզրափակչում 8։0 հաշվով հունգարացի մրցակցին, կիսաեզրափակչում էլ 8։0 հաշվով բուլղարացի մրցակցին։ Նշենք, որ Ջանես Նազարյանը նաև Մ17 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոնն է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

