Եկել է պարտքերը հավաքելու ժամանակը՝ պետք է վավերացնել բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիան․ Քոչարյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ բանուգործ թողած՝ շարունակում է անդրադառնալ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին, դրանք  թաքցնելու պրակտիկային ու ընդհանրապես խնդրին առնչվող իրավիճակին։ Հակոբյանը կարծում է, թե՝ պատճառները նաեւ օրենսդրական բացերի մեջ են։ Նրա կարծիքով՝ եթե աշխարհում ամեն երրորդ կինը, ըստ պաշտոնական վիճակագրության, ենթարկվում է ընտանեկան բռնության, ապա Հայաստանում գուցե բռնությունը կիրառվում է յուրաքանչյուր առաջին կնոջ նկատմամբ։ Այս հայտարարությունն էլ քանի որ չցնցեց որեւէ մեկին, Աննա Հակոբյանն ավելի հեռուն գնաց։

«Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում, հուսով եմ` պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա», - ահազանգել է նա։ Գլխավոր դատախազն էլ «փեշերը քշտած»՝ ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը։

Անդրադառնալով վերոնշյալին՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Եթե ձեզ զարմացնում է, ինչու այս ամառվա շոգին ու արձակուրդների մեջ հանկարծ սկսվեց շրջանառվել կանանց իրավունքների ու ընտանեկան բռնությունների արհեստածին հարցը, ապա ասեմ։ Գալիս է սեպտեմբերը եւ պետք է վավերացնել բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիան ու սահմանադրական խայտառակ ռեֆորմները։ Երբ դու ունես ընտրությունների արդյունքում ցածր լեգիտիմություն, ու քեզ ԵՄ-ն որոշում է վարչապետ հռչակել, անկախ խայտառակ խախտումներից, դա հենց այնպես չի արվում։ Պարտքեր բաժանելու ժամանակը վերջացել է, եկել է պարտքերը հավաքելու ժամանակը»։

Իսկ եթե խոսքն ամենեւին էլ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու հողը նախապատրաստելու մասին չէ, ապա ակամա հարց է առաջանում. եթե պետական ողջ ապարատը մեկ հրապարակման շուրջ այսպիսի արագությամբ է շարժվում, ապա ի՞նչ է իրականում կատարվում։ Կարո՞ղ է վերջում պարզվի, որ հենց Աննա Հակոբյանն է ընտանեկան բռնության զոհը․․․ Հը՞ն, պարոն Փաշինյան։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում