Հնարավոր է, որ «ռուսական արջն» այս անգամ իրոք արթնանա

Վերլուծություն

Ի­հար­կե, պետք չէ մո­ռա­նալ, որ որ­քան էլ որ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում գլո­բալ կրքե­րը սկսում են թե­ժա­նալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=345733&l=am), մեկ է, հիմ­նա­կան թա­տե­րա­բե­մը ե­ղել եւ մնում է Ուկ­րաի­նան: Ու այս ուղ­ղութ­յամբ այս օ­րե­րին ակ­տիվ զար­գա­ցում­նե­րի պա­կաս չկա:

Այս­պես, այն բա­նից հե­տո, երբ Մոսկ­վա­յից հնչեց Եվ­րո­պա­յին ուղղ­ված ա­ռա­ջարկ Ուկ­րաի­նա­յի հնա­րա­վոր մաս­նատ­ման հետ հա­մա­ձայն լի­նե­լու մա­սին, Թ­րամ­փը, ըստ էութ­յան, սկսեց մտնել փա­կու­ղի: Այ­սինքն, Ռու­սաս­տա­նը մինչ այս իր հետ էր բա­նակ­ցում: Բայց ե­կավ այն պա­հը, երբ Մոսկ­վան սկսեց բա­ցա­հայ­տո­րեն այդ գոր­ծըն­թա­ցը հա­մա­րել ա­նի­մաստ: Ու այդ մա­սին շատ հստակ ազ­դակ էր, որ ՌԴ նա­խա­գա­հի ներ­կա­յա­ցու­ցիչ Դ­միտ­րիե­ւի մի­ջո­ցով Ո­ւիտ­կոֆ–­Քուշ­ներ զույ­գի հետ խո­սե­լու փո­խա­րեն, հիմ­նա­կան բա­նակ­ցո­ղի ֆունկ­ցիան վե­րա­դարձ­վեց ՌԴ ԱԳՆ­–ին: Լավ­րովն էլ պետ­քար­տու­ղար Ռու­բիո­յին օ­րերս հստակ ներ­կա­յաց­րեց մո­տա­վո­րա­պես նման տես­լա­կան. ե­թե ի զո­րու չեք ձեր իսկ ա­ռա­ջար­կած մե­խա­նիզ­մով լու­ծել խա­ղա­ղութ­յան հար­ցը, ա­պա մեզ կմնա մտա­ծել, թե ինչ ենք ա­նե­լու: Արդ­յուն­քում, Մոսկ­վան մի կող­մից, կտրուկ ակ­տի­վաց­րեց ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­կար­դա­կը, այդ թվում, Ուկ­րաի­նա­յին փաս­տա­ցի կարճ ժա­մա­նա­կում հասց­րեց ծո­վա­յին բլո­կա­դա­յի: Մ­յուս կող­մից էլ, Եվ­րո­պա­յին ուղղ­ված հի­շա­տակ­ված ա­ռա­ջարկն էր, ո­րը Թ­րամ­փի հա­մար մե­սիջ էր, որ ե­թե բա­նը հաս­նի ՌԴ–Եվ­րո­պա հնա­րա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, ա­պա ին­քը պար­զա­պես խա­ղից դուրս է մնա­լու: Այն­պես, ինչ­պես փա­կու­ղու մեջ է մտել նաեւ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ:

Արդ­յուն­քում, մնում էր Զե­լենս­կուն կան­չել Վա­շինգ­տոն, ո­րը, չբա­ցա­ռենք, մի վեր­ջին փորձ է, որ կկա­րո­ղա­նա ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թա­ցը պա­հել իր վե­րահս­կո­ղութ­յան տակ: Թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յամբ, դեռ կտես­նենք: Սա­կայն փաս­տը, որ Զե­լենս­կուն Վա­շինգ­տո­նում դի­մա­վո­րեց միայն սե­փա­կան օ­դա­չուն, ար­դեն ո­րոշ մտքեր ա­ռա­ջաց­նում են: Ա­ռա­վել եւս, որ երբ դեռ Զե­լենս­կին օ­դում էր, Թ­րամ­փը եւս մեկ նվաս­տա­ցում հղեց նրա հաս­ցեին: Այն է` հայ­տա­րա­րեց, թե չի հա­վա­տում Զե­լենս­կու պնդում­նե­րին, թե Մոսկ­վան հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րով օգ­նում է Ի­րա­նին: Ու դա էլ հե­րիք չէ, ա­վե­լաց­րեց, թե ա­մեն դեպ­քում այդ մա­սին կհարց­նի Պու­տի­նին, ցույց տա­լով, որ ՌԴ նա­խա­գա­հի խոս­քը հա­մա­րում է ա­վե­լի վստա­հե­լի, քան` Զե­լենս­կու:

Ի­հար­կե, մինչ Վա­շինգտ­նոն հաս­նե­լը, Զե­լենս­կին ե­ղավ նաեւ Լոն­դո­նում, լսեց նո­րա­թուխ վար­չա­պետ Բըրն­հե­մի խոս­տում­նե­րը, որ նա­խորդ­նե­րի պես, ինքն էլ Ուկ­րաի­նա­յին մե­նակ չի թող­նի եւ նման բա­ներ: Բայց փաստն այն է, որ հենց այդ «մե­նակ չթող­նե­լու» արդ­յուն­քում է, որ Ուկ­րաի­նան ներ­կա­յիս բարդ վի­ճա­կում է: Ընդ ո­րում, կար­ծես թե սպառ­վում է նաեւ այն հույ­սը, թե կա­րող է վի­ճա­կը կար­գա­վո­րել Ռու­սաս­տա­նում «հե­ղա­փո­խութ­յուն» ա­ռա­ջաց­նե­լով:

Ի­րա­կա­նում այդ «հե­ղա­փո­խութ­յան» հար­ցում բա­վա­կա­նին ու­շագ­րավ վի­ճակ է ստեղծ­վում, ո­րը կա­րող է մե­ծա­պես ազ­դել հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի վրա: Այս­պես, ե­թե Զե­լենս­կու օ­դա­յին հար­ված­նե­րը Ռու­սաս­տա­նին գործ­նա­կա­նում բա­ցա­հայտ նպա­տակ ու­նեին ռու­սա­կան հան­րութ­յա­նը իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ հա­նե­լը, ա­պա դա մա­սամբ ի­րա­կա­նա­ցավ: Ռու­սա­կան հան­րութ­յունն ի­րա­կա­նում ինչ­–որ պա­հի մաք­սի­մալ բոր­բոք­վե­լու հատ­կութ­յուն ու­նի: Դա կա­րող է նաեւ հասց­նել «հե­ղա­փո­խութ­յան», ին­չի պատ­մա­կան օ­րի­նակ­նե­րից է 1917թ.­–ը: Միայն թե պար­տա­դիր չէ, որ այդ մաք­սի­մալ բոր­բոք­վա­ծութ­յունն ուղղ­վի սե­փա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ. կա­րող է լի­նել միան­գա­մայն այլ ուղղ­վա­ծութ­յուն: Եվ այս դեպ­քում, ինչ­պես օ­րի­նակ ԴԺՀ ղե­կա­վա­րի նախ­կին խորհր­դա­կան Մաք­սիմ Ն­եւեն­չանն է գնա­հա­տում, ռու­սա­կան հան­րութ­յան պա­հան­ջը ոչ թե «հե­ղա­փո­խութ­յունն» է, այլ` Կի­եւի ռե­ժի­մի դեմ ա­վե­լի ար­մա­տա­կան ​​գոր­ծո­ղութ­յուն­ներ. «Ռու­սաս­տա­նում հի­մա պա­տե­րազ­մից հոգ­նա­ծութ­յուն չէ, այլ զայ­րույ­թը: Դա մի բան է, ո­րը նախ­կի­նում զսպվում էր: Ա­հա թե ին­չու մենք ու­նենք փո­ղոց­ներ, հու­շար­ձան­ներ, գրա­կա­նութ­յուն... Կա Շեւ­չեն­կո­յի հու­շար­ձա­նը, կա «Ուկ­րաի­նա» հյու­րա­նո­ցը, կա Կիեւս­կի կա­յա­րա­նը: Այլ կերպ ա­սած, սա ո­րո­շա­կի քա­րոզ­չա­կան ջանք էր, ո­րը զսպեց ռուս ժո­ղովր­դի շրջա­նում ուկ­րաի­նա­ցի­նե­րի նկատ­մամբ ա­ճող ագ­րե­սիան: Ես դեռ գնում եմ «Տա­րաս Բուլ­բա» ռես­տո­րան, որ­տեղ ուկ­րաի­նա­կան ե­րաժշ­տութ­յուն են նվա­գում, եւ­ ես այն­տեղ պար­բե­րա­բար ճա­շում եմ»: Բայց հի­մա պատ­կերն այլ է, ՌԴ կա­ռա­վա­րութ­յունն ար­դեն չի էլ ցան­կա­նում դա զսպել: Փոր­ձա­գե­տը մատ­նան­շում է, որ Վ­լա­դի­միր Պու­տի­նը նույ­նիսկ դա­դա­րել է խո­սել Ուկ­րաի­նա­յի ժո­ղովր­դի հետ եղ­բայ­րութ­յան մա­սին, որ­պես­զի չգրգռի հա­սա­րա­կութ­յա­նը։

Այ­սինքն, ե­թե Եվ­րո­պա­յում կամ Կի­եւում մտա­ծում էին, որ «յուղ են լցնում հոգ­նա­ծութ­յան կրա­կին», կա­րող են հաս­նել հա­կա­ռա­կի` «սրբա­զան պա­տե­րազ­մի» գա­ղա­փա­րի ծայ­րա­հեղ մաս­սա­յա­կա­նաց­մա­նը: Իսկ ե­թե ռուս­նե­ր մոտ, ինչ­պես պատ­մութ­յունն է հու­շում, միա­նում է այդ «ազ­գա­յին ալ­գո­րիթ­մը», ա­պա նրանք սո­վո­րա­բար «հաս­նում են Բեռ­լին»: Ու այն, ինչ վեր­ջին ժա­մա­նակ­ներս տե­ղի է ու­նե­նում ռազ­մա­ճա­կատ­նե­րում, թե­րեւս սկսում է խո­սել հենց այդ «ալ­գո­րիթ­մի միա­նա­լու» մա­սին:

­Կարճ ա­սած, սկսում է ձե­ւա­վոր­վել մի այն­պի­սի ռազ­մա­ճա­կա­տա­յին պատ­կեր, երբ Պու­տի­նի հի­շա­տա­կած` «Դ­նեպ­րից այս կողմ ռու­սա­կան է» սկզբուն­քը կա­րող է նաեւ ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րով հիմ­նա­վոր­վել: Եվ­րո­պա­յում դա սկսում են հաս­կա­նալ: Օ­րի­նակ` ռու­սա­ֆոբ, բրի­տա­նա­ցի քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան եւ նախ­կին դի­վա­նա­գետ Ա­լեք­սանդր Մեր­կու­րիսն այն մտքին է, որ` «Ուկ­րաի­նան կկորց­նի Դոն­բա­սը ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին»: Այդ դեպ­քում, գո­նե Դ­նեպ­րից այն կողմ չանց­նե­լու հա­մար պետք են բա­նակ­ցա­յին լու­ծում­ներ: Դ­րանք կտա Թ­րա՞մ­փը, թե` Եվ­րո­պան, թե­րեւս կա­րող է պարզ դառ­նալ նաեւ Զե­լենս­կու վա­շինգ­տոն­յան այս վեր­ջին այ­ցի հան­րա­գու­մա­րում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70180 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում