Ինչու, այնուամենայնիվ, Կրեմլում որոշեցին պատասխանել Փաշինյանի զանգին

Վերլուծություն

­Փա­շին­յա­նի զան­գը Պու­տի­նին, ի­հար­կե, սպա­սե­լի էր: Հատ­կա­պես այն բա­նից հե­տո, երբ Հա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը հա­սավ նա­խա­բուն­տա­յին մա­կար­դա­կի, ին­չի ա­հա­զան­գե­րից էր վեր­ջերս ձկնա­բույծ­նե­րի բո­ղո­քի ակ­ցիան:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՊԱՀԱՆՋԻՑ ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը ներ­կա պա­հին սա է: Դե­պի Եվ­րո­պա ար­տա­հան­ման սխե­ման այդ­պես էլ չի աշ­խա­տում: Ն­մու­շա­յին ար­տա­հա­նում­ներ, ի­հար­կե, ե­ղան: Օ­րի­նակ, օ­րերս մեր զրու­ցա­կից­նե­րից մե­կը պատ­մում էր Լեհ­աս­տա­նում ապ­րող ըն­կեր­նե­րի պատ­մա­ծը, թե ինչ­պես է հայ­կա­կան ծի­րան հա­սել այն­տեղ եւ շատ ա­րագ սպառ­վել: «Հա­յերն արկ­ղե­րով էին տա­նում, լե­հե­րին ան­գամ բա­ժին չմնաց»,– պատ­մեց մեր զրու­ցա­կի­ցը: Ու հենց դա է հիմ­նա­վո­րու­մը, որ ռեալ ար­տա­հա­նում չկա. այ­լա­պես «արկ­ղե­րով գնե­լու» կա­րիք պար­զա­պես չէր լի­նի. ա­մեն օր կգնա­յին խա­նութ եւ կգնեին, ե­թե ստա­բիլ ար­տա­հան­ման հնա­րա­վո­րութ­յուն լի­ներ: Իսկ մեկ­–եր­կու հա­տուկ բեռ­նա­տար­նե­րով, ի­հար­կե, հնա­րա­վոր է ապ­րանք հասց­նել Եվ­րո­պա:

­Բայց ոչ խա­ղո­ղը, ո­րը մեր հիմ­նա­կան գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րից է: Չ­նա­յած, տեխ­նի­կա­կան խա­ղո­ղը հիմ­նա­կա­նում սպառ­վում է Հա­յաս­տա­նում: Բայց ա­հա դրա­նից ար­տադր­ված գի­նի–­կոն­յա­կը, ո­րի առ­յու­ծի բա­ժի­նը վա­ճառ­վում էր Ռու­սաս­տա­նում, հաս­տատ Եվ­րո­պա մեծ ծա­վա­լով չի կա­րող մտնել: Ս­րան էլ ա­վե­լա­ցավ կաթ­նամ­թեր­քի ար­գել­քը դե­պի Ռու­սաս­տան: Այ­սինքն, այս ամ­բող­ջա­կան կոմպ­լեք­սը մեկ բան էր նշա­նա­կում` ար­դեն աշ­նան սկզբնե­րին Հա­յաս­տան­ում կա­ռա­ջա­նար ծայ­րա­հեղ սուր ներ­քին ճգնա­ժամ: Այն է` ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված ողջ դժգո­հութ­յան ա­լի­քին ե­թե գու­մար­վի նաեւ ար­տա­հան­ման ուղ­ղութ­յամբ գոր­ծող­նե­րի դժգո­հութ­յու­նը, դա ար­դեն կա­րող է հաս­նել ցու­նա­միի մա­կար­դա­կի: Ընդ ո­րում, Նի­կո­լին ձայն տված հա­յաս­տան­յան ընտ­րող­նե­րի այն 30 տո­կո­սի մեջ էին նաեւ այդ նույն ար­տա­հա­նող­նե­րը, եւ ե­թե նրանք էլ տե­ղա­շարժ­վեն ընդ­դի­մա­դիր ուղ­ղութ­յուն, ա­պա առն­վազն ծանր ի­րո­ղութ­յու­ննե­րը պատ­րաստ են: Ու ե­թե հան­կարծ այդ ա­մե­նի ֆո­նին, ձմռան շե­մին Մոսկ­վան ո­րո­շի դա­դա­րեց­նել Հա­յաս­տա­նի գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը, քա­նի որ պայ­մա­նագ­րա­յին ժամ­կետ­ներն ա­վարտ­վում են, կամ առն­վազն շատ բարձր գին պա­հան­ջի, ա­պա մեծ պայթ­յու­նից խու­սա­փե­լու տար­բե­րակ Փա­շին­յա­նը հա­զիվ թե ու­նե­նա:

Արդ­յուն­քում, Փա­շին­յա­նին «վիզ պետք էր» գո­նե խո­սել Պու­տի­նի հետ, եւ, ինչ­պես «չար լեզու­ներն» են շշնջում, տա­րաբ­նույթ եր­դում–­խոս­տում­նե­րից հե­տո Կ­րեմ­լից հա­մա­ձայն­վե­ցին նրա զան­գին պա­տաս­խա­նել: Ու միան­գա­մից ի հայտ ե­կավ խնդրի բուն էութ­յու­նը, երբ ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նից հայտ­նե­ցին, թե Փա­շին­յա­նը է­լի ի­մաստ չի տես­նում դե­պի ԵՄ կամ ԵԱՏՄ հան­րաք­վե անց­կաց­նե­լու մա­սով, իսկ ա­հա ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը փո­խան­ցե­ցին Պես­կո­վի խոս­քը, թե` «Հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում Վ­լա­դի­միր Պու­տի­նը եւ Նի­կոլ Փա­շին­յա­նը ընդգ­ծել են Հա­յաս­տա­նում հնա­րա­վո­րինս շուտ հան­րաք­վե անց­կաց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը»:

Ի­րա­կա­նում այդ հան­րաք­վեն, այս­պես ա­սենք, «բա­ցար­ձակ մե­ծութ­յուն» չէ: Այն ի­մաս­տով, որ ներ­քին խո­ղո­վակ­նե­րով Նի­կոլն այս պա­հին էլ «եր­դում­ներ է ու­տում» ռուս­նե­րի մոտ, թե ինչ ԵՄ, ինչ բան, ե­թե ան­գամ ու­զենք, մեկ է, Եվ­րո­պա գնալ չենք կա­րող: Բայց երբ Մոսկ­վան հա­մա­ռո­րեն հան­րաք­վե է պա­հան­ջում, դա նշա­նա­կում է, որ Նի­կո­լի այդ եր­դում­նե­րին պար­զա­պես գրո­շի ար­ժեք չեն տա­լիս: Այ­սինքն, որ­պես ե­րաշ­խիք, պա­հան­ջում են սահ­մա­նադ­րո­րեն ֆիք­սել, որ Հա­յաս­տա­նը մնում է եվ­րա­սիա­կան ուղ­ղութ­յան մեջ: Ընդ ո­րում, դա ա­մե­նե­ւին էլ կապ­ված չէ նրա հետ, թե Հա­յաս­տա­նը Եվ­րո­պա­յին ինչ­–որ բան կվա­ճա­ռի, թե կգնի: Ե­թե կա­րո­ղա­նա վա­ճա­ռել, ինչ կա որ, շատ լավ կլի­ներ: Բայց քա­ղա­քա­կան ի­մաս­տով, այդ հան­րաք­վեի պա­հանջն ըն­դա­մե­նը Նի­կո­լին ուղղ­ված սո­վո­րա­կան հոր­դոր է` վերջ տալ «եր­կու ա­թո­ռի» վրա խա­ղե­րին եւ վերջ­նա­կա­նա­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով կողմ­նո­րոշ­վել:

ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ

­Թե ինչ­պես գործ­նա­կա­նում նման ի­րա­վի­ճա­կում ա­ռաջ կգնա Նի­կո­լը, այն է` ինչ է­ֆեկ­տի­վութ­յուն է ու­նե­ցել Պու­տի­նի հետ այդ զրույ­ցը, դեռ կտես­նենք. հայ­տա­րա­րութ­յուն­ներն այս­տեղ էա­կան չեն, պետք է սպա­սել ռեալ զար­գա­ցում­նե­րին: Բայց այն փաս­տը, որ ան­գամ անձ­նա­կան շփման ժա­մա­նակ Պու­տինն այդ­պես էլ չշնոր­հա­վո­րեց Փա­շին­յա­նին, ար­դեն իսկ ակ­նարկ է այն մա­սին, որ այս ան­գամ Մոսկ­վան ի­րոք շատ լուրջ է տրա­մադր­ված: Ու դա, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Քա­նիցս ենք ներ­կա­յաց­րել, որ ներ­կա­յիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում Ռու­սաս­տա­նի ա­ռաջ դրված է Հա­րա­վա­յին Կով­կա­սը կորց­նե­լու վտան­գը, ո­րին, թե­րեւս, կա­րող է հա­ջոր­դել նաեւ Կենտ­րո­կա­նա Ա­սիա­յի կո­րուս­տը: Դա Մոսկ­վա­յի հա­մար դառ­նում է պատ­մա­կան ի­մաս­տով պար­տութ­յու­ն, եւ այն, որ հի­մա ա­մե­նա­լուրջ կենտ­րո­նաց­վա­ծութ­յունն է լի­նե­լու հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ, կրկնենք, հենց այն­պես չէ:

Ա­լիե­ւը կար­ծես թե ժա­մա­նա­կին դա հաս­կա­ցավ` սկսե­լով խո­սել Մոսկ­վա­յի հետ բո­լոր հին խնդիր­նե­րը լուծ­ված լի­նե­լու մա­սին: Բայց այն, որ ա­նմի­ջա­պես էլ վա­զեց Գեր­մա­նիա` նավթ ու գազ ա­ռա­ջար­կե­լով, գա­լիս է հիմ­նա­վո­րե­լու, որ ոչ մի լուծ­ված խնդիր էլ չկա: Ա­մեն դեպ­քում այն, որ Եվ­րո­պան այդ­պես էլ չի ցան­կա­նում թույլ տալ, որ Ադր­բե­ջա­նը, ա­սենք նաեւ` Հա­յաս­տա­նը հետ քաշ­վեն եվ­րո­պա­կան կուր­սից, դժվար չէ տես­նել այն սրա­ցում­նե­րից, որ այ­սօր ծա­վալ­վում են Ադր­բե­ջա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ: Փաս­տը, որ Թեհ­րա­նը Ադր­բե­ջա­նի պե­տա­կան AzTV հե­ռուս­տաա­լի­քը նե­րա­ռել է թշնա­մա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ցան­կում, իսկ Բա­քուն ար­գե­լել է իր տա­րած­քում ի­րա­նա­կան Səhər հե­ռուս­տաա­լի­քի եւ Mehr լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը, դրա հիմ­նա­վո­րում­ներից են:

­Սա­կայն ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հե­ղութ­յան հա­սավ այն բա­նից հե­տո, երբ Կաս­պից ծո­վում ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի կող­մից խոց­վեց ի­րա­նա­կան բեռ­նա­տար նա­վը: Ի­րա­նում դա գնա­հա­տում են` որ­պես Իս­րա­յե­լի հրա­մա­նով եւ Եվ­րո­պա­յի «դաբ­րո­յով» ի­րա­կա­նաց­ված հար­ձա­կում: Բայց կա այս պատ­մութ­յան մեկ այլ դրվա­գ եւս: Այն է` ի՞նչ հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի հի­ման վրա է հասց­վել այդ հար­վա­ծը: Գու­մա­րած, հար­վածն ի­րա­կա­նում Ուկ­րաի­նա­յի տա­րած­քի՞ց է հասց­ված, թե՞ ա­նօ­դա­չուն կա­րող էր նաեւ օդ բարձ­րա­նալ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից կամ Կաս­պից ծո­վից` է­լի Ադր­բե­ջա­նով հաս­նե­լով այն­տեղ: Ու հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շատ աղբ­յու­նե­րի մեկ ան­գամ չէ, որ Ադր­բե­ջա­նի մա­սին նման կաս­կած­ներ հայտ­նել են, այս դեպ­քում եւս նման մե­ղադ­րանք­ներն ըն­դա­մե­նը «դա­վադ­րութ­յան տե­սութ­յուն» չեն:

Արդ­յուն­քում, Ի­րա­նից ար­դեն հնչում են բաց տեքս­տով սպառ­նա­լիք­ներ, որ պա­տաս­խան հար­ված կա­րող է հասց­վել ոչ թե Ուկ­րաի­նա­յի տա­րած­քին, ո­րը եվ­րո­պա­ցի տիկ­նի­կա­վար­նե­րի հա­մար խնդիր չէ, այլ այն է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գե­րին, ո­րոնք սնու­ցում են Եվ­րո­պա­յին: Այդ թի­րախ­նե­րի ցան­կում, բա­ցի Եվ­րո­պա­յի հիմ­նա­կան սնու­ցող­նե­րից մե­կի` Սաուդ­յան Ա­րա­բիա­յի նավ­թա­գա­զա­յին հա­մա­կար­գից, նաեւ մեծ թիվ են կազ­մում ադր­բե­ջա­նա­կան օբ­յեկտ­նե­րը: Բա­քու–­Ջեյ­հան նավ­թա­տարն ու Բա­քու–Էրզ­րում գա­զա­տա­րը, ադր­բե­ջա­նա­կան ներ­քին այլ գծեր, արդ­յու­նա­հա­նող հա­մա­կար­գը եւ այլն: Կարճ ա­սած, սա սցե­նար է, ո­րը կա­րող է բա­ռա­ցիո­րեն Ադր­բե­ջա­նում զրո­յաց­նել նավթ եւ գազ հաս­կա­ցութ­յուն­նե­րը:

Ընդ ո­րում, սպառ­նա­լիք­նե­րից գոր­ծի անց­նե­լը եր­կար չտե­ւեց: Հու­սիթ­ներն ար­դեն իսկ ծանր հար­ված­ներ են հասց­նում սաուդ­նե­րի նավ­թա­յին հա­մա­կար­գին, ին­չը Ա­լիե­ւի մոտ պետք է որ կաս­կած­ներ չթող­նի, որ իր մա­սով եւս Ի­րա­նի սպառ­նա­լիք­նե­րը մեր­կա­պա­րա­նոց չեն:

Արդ­յուն­քում, Եվ­րո­պան կկա­րո­ղա­նա չե­զո­քաց­նել իր հա­մար նման սար­սա­փե­լի տնտե­սա­կան վտան­գը, թե` ոչ, ժա­մա­նա­կը ցույց կտա: Այս պա­հին հար­ցին նա­յենք մի փոքր այլ կող­մից: Այս ի­րա­վի­ճակն Ա­լիե­ւի հա­մար հստակ ցու­ցիչ է, որ ան­կախ այն բա­նից, թե ով­քեր եւ ինչ խոս­տում­ներ են ի­րեն տվել, ի­րո­ղութ­յունն այն է, որ հայտն­վել է հա­մաշ­խար­հա­յին գի­գանտ­նե­րի կռվի մեջ­տե­ղում, եւ կա­րող է ցան­կա­ցած պա­հի պար­զա­պես ոտ­նա­տակ գնալ` որ­պես «կողմ­նա­կի է­ֆեկտ»: Եվ երկ­րորդ ցու­ցիչն այն է, որ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հա­մար երկ­կողմ կա­պի լո­գիս­տի­կա­ներն այն ծայ­րա­հեղ կա­րե­ւոր թե­մա­ներն են, հա­նուն ո­րոնց պատ­րաստ են ան­գամ գնալ ա­մե­նա­ծայ­րա­հեղ քայ­լե­րին: Այ­սինքն, ե­թե ան­գամ այս պա­հին ոտ­նա­տակ չգնան, ա­պա չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ հա­ջորդ նման սրաց­մա­նը կկա­րո­ղա­նան դի­մա­նալ:

Այս նույն ցու­ցիչ­նե­րը, ի­հար­կե, վե­րա­բե­րում են նաեւ Նի­կո­լին: Երբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րի պայ­ման­նե­րում մտնում ես խա­ղե­րի մեջ, թե տես­նեմ ով է ու­ժե­ղը, որ նրա կողմն անց­նեմ, դրա­նով ար­դեն իսկ վե­րած­վում ես եր­կու ու­ժեղ­նե­րի մի­ջեւ կռվախն­ձո­րի: Իսկ այդ դեպ­քում ոտ­նա­տակ գնա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը բազ­մա­պա­տիկ ան­գամ մե­ծա­նում է:

­Կարճ ա­սած, հենց այս մա­սին է Մոսկ­վա­յի պա­հան­ջը` ո­րո­շեք, թե ում հետ եք: Ա­ռա­վել եւս, որ վի­ճակն էլ ա­վե­լի է բար­դա­նում, ե­թե հաշ­վի ենք առ­նում, որ ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նը, ա­սենք նաեւ` Ադր­բե­ջա­նը չէ, որ կա­րող են կա­յաց­նել այդ ո­րո­շու­մը. թե ինչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վերջ­նա­կան պատ­կեր է ստեղծ­վե­լու, դա կախ­ված է այդ գլո­բալ կռվի փաս­տա­ցի արդ­յունք­նե­րից:

Իսկ վա­րունգ–­պո­մի­դո­րի թե­ման, ո­րը մի­գու­ցե Հա­յաս­տա­նի հա­մար ու­նի կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն, ի­րա­կա­նում գլո­բալ մա­կար­դա­կում խնդրի ա­մե­նե­ւին էլ հիմ­նա­կան կող­մը չէ: Բայց նաեւ, դրանք այն պարզ ցու­ցիչ­նե­րից են, թե մեր փաս­տա­ցի շահն ի­րա­կա­նում ինչ ուղղ­վա­ծութ­յան մեջ է:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70179  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում