Սորոսի կադրին վստահեցին եվրաինտեգրումը. ինչու մերժեցին Եղոյանին

ՔՊ-ն վերջնականապես որոշել է, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը պետք է սպասարկեն այն շրջանակները, որոնց անունները տարիներ շարունակ կապվում են արեւմտյան դրամաշնորհային ցանցերի եւ, մասնավորապես, Սորոսի հիմնադրամի հետ։ Հենց այդ համատեքստում էլ պատահական չէ, որ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխանությունը առաջադրել է պատգամավոր վերընտրված Սոնա Ղազարյանի թեկնածությունը։

Փաստացի, եթե ՔՊ-ի այս ընտրությունը վերջնականապես ամրագրվի, կարելի է ասել, որ եվրաինտեգրման հանձնաժողովը փոխանցվում է այն շրջանակների ազդեցությանը, որոնց հետ Սոնա Ղազարյանի անունը տարիներ շարունակ կապվել է քաղաքական եւ հասարակական դաշտում։ Հասարակական-քաղաքական շրջանակներում վաղուց է շրջանառվում այն գնահատականը, որ Սորոսի հիմնադրամի միջավայրում Ղազարյանին «յուրային» են համարում, եւ այժմ հենց այդ շրջանակի ներկայացուցիչն է հավակնում ղեկավարել այն հանձնաժողովը, որը պետք է ձեւավորի Հայաստանի եվրոպական օրակարգը։

Այս նշանակումն առավել ուշագրավ է այն պատճառով, որ իշխանությունը, փաստորեն, հրաժարվում է ԱԺ նախորդ գումարման ժամանակ սույն հանձնաժողովը ղեկավարած Արման Եղոյանի ծառայություններից։ Եղոյանը, որքան էլ համարվում էր եվրոպական ուղղության պատասխանատուներից մեկը, վերջին տարիներին ակնհայտորեն չէր արդարացնում այն սպասումները, որոնք, ըստ քաղաքական շրջանակներում տարածված գնահատականների, նրանից ունեին արեւմտյան տերերը։

Հիշեցնենք, որ հենց Արման Եղոյանն էր, ով Ազգային ժողովի լսումներից մեկի ժամանակ դիմելով թունդ եվրոպամետ Արման Բաբաջանյանին, հայտարարել էր. «Պարո՛ն Բաբաջանյան, ՀՀ ԱԺ-ում պետք է ՀՀ դրոշը լինի, ոչ թե ԵՄ-ի», երբ վերջինս խորհրդարանի ամբիոնին փռել էր Եվրամիության դրոշը։ Այդ հայտարարությունն այն ժամանակ բավականին սառը ընդունվեց եվրոպամետ շրջանակներում։

Սրան էլ ավելացնենք մեկ այլ ուշագրավ դրվագ։ Նույն Եղոյանը հրապարակայնորեն հարց էր բարձրացնում. «Ի՞նչ գին է վճարելու Հայաստանը», կոչ անելով Եվրամիության վերաբերյալ քարոզչական թեզեր տարածելու փոխարեն՝ հասարակությանը բացատրել, թե իրականում ինչ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային գին կարող է ունենալ այդ ճանապարհը։ Նման հայտարարությունները, ակնհայտորեն, չէին տեղավորվում անսահման եվրոռոմանտիզմի շրջանակներում։

Բայց Եղոյանի «մեղքերը» միայն սրանով չէին սահմանափակվում։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «փայլել» էր նաեւ իր վարքագծով։ Լրագրող Կորյուն Սիմոնյանի հետ սոցցանցային հրապարակային բանավեճում պատգամավորը թույլ էր տվել իրեն գրել. «Դու ինչ-որ շա՞տ չես լեզվիդ տալիս»։ Երբ լրագրողը հորդորել էր պահպանել կոռեկտությունը, Եղոյանը ոչ միայն չէր փոխել տոնը, այլ շարունակել էր. «Բա քեզ ո՞վ պիտի կոռեկտ պահի»։ Դժվար է պատկերացնել, որ եվրոպական քաղաքական մշակույթի մասին ամբիոնից խոսացող պաշտոնյան նման բառապաշարով կհամարվեր եվրոպական արժեքների կրող։

Այս ֆոնին Սոնա Ղազարյանի առաջադրումը շատերի համար ընկալվում է ոչ թե որպես հերթական կադրային փոփոխություն, այլ որպես քաղաքական ուղերձ։ Ուղերձ, որ եվրաինտեգրման հանձնաժողովում այլեւս չեն ցանկանում տեսնել նույնիսկ այնպիսի գործիչ, ով երբեմն իրեն թույլ էր տալիս հիշեցնել, որ Հայաստանի խորհրդարանում առաջինը պետք է լինի Հայաստանի դրոշը կամ բարձրաձայնել եվրաինտեգրման հնարավոր գնի հարցը։ Այդ էջը, ըստ ամենայնի, փակված է, եւ դրա փոխարեն իշխանությունը նախընտրում է կամ գուցե պարտադրվել է առավել կանխատեսելի ու գաղափարապես «եվրոպահպատակ» կադրի։

Թե որքանով այս նշանակումը կծառայի Հայաստանի պետական շահերին, արդեն իսկ կարելի է համադրելով իրողությունները՝ որոշակի եզրակացություններ անել։  Չէ որ ակնհայտ է, որ ՔՊ-ն եվրոպական ուղղության ղեկը վստահում է մի անձի, որի շուրջ քաղաքական դաշտում վաղուց շրջանառվում են արեւմտյան ՀԿ-ական միջավայրի հետ սերտ առնչությունների գնահատականներ։ Իսկ դա հերթական անգամ հարց է առաջացնում՝ եվրաինտեգրման հանձնաժողովը ծառայելո՞ւ է Հայաստանի շահերին, թե՞ դառնալու է արտաքին ազդեցությունների հերթական հարթակը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում