Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել հայերին վիրավորելու համար
Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի նկատմամբ սոցցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար, ArmeniaSputnik–ին հայտնեցին ՔԿ–ից։
Գործը հարուցվել է «Համացանցի միջոցով ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հրապարակային հայտարարություններ» հոդվածով։ Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

