ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
ՄիջազգայինՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Մեսենջերի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար։ Գործակալությունը հայտարարել է, որ հետաքննում է Telegram-ի միջոցով քաղաքացիների դիվերսիոն գործողություններին ներգրավվելու հետ կապված գործունեությունը։
Ուկրաինական հետախուզական գործակալությունները, ենթադրաբար, օգտագործում են Telegram-ի «Դեյվինչիկ/Լեո» բոտը՝ երիտասարդների հետ կապեր հաստատելու և հետագայում նրանց անօրինական գործողություններ կատարելուն մղելու համար։
2025 թվականի հուլիսից ի վեր Ռուսաստանի տարբեր շրջաններում ձերբակալվել է 12-ից 22 տարեկան 46 անձ։ Նրանք կասկածվում են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու, ենթակառուցվածքները հրկիզելու և կրիպտոարժույթների փոխանակման բորսաների միջոցով միջոցներ փոխանցելու մեջ։
Ուկրաինական հետախուզության գործակալները Telegram-ի միջոցով կապ հաստատելով, ներկայացել են որպես կանայք, ստացել են իրենց զրուցակիցների աշխարհագրական դիրքը: Այնուհետեւ հավաքագրվողների հետ կապվել են ոստիկան ներկայացող անձանիք՝ սպառնալով համոզել նրանց հանցագործություններ կատարել։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70153

