Իրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ լայնածավալ պատերազմի՝ Մերձավոր Արևելքից մինչև Ուկրաինա. Թեհրան
ՄիջազգայինԻրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ լայնածավալ պատերազմի՝ Մերձավոր Արևելքից մինչև Ուկրաինա։
Այս մասին հայտարարել է իրանական կառավարության «խոսափող», քաղաքական վերլուծաբան և Սեյեդ Մոհամմադ Մարանդին։
«Ներկա զինադադարը նախաձեռնել է Ամերիկան, այլ ոչ թե Իրանը: Հետևաբար, Թեհրանը չի խախտում զինադադարը։ Հենց Ամերիկան էր, որ միակողմանիորեն որոշեց զինադադար հաստատել 13 փուլ բանակցություններից հետո, և դա պայմանավորված է հրթիռների պակասով, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի բազաներում ստեղծված կրիտիկական իրավիճակով, ինչպես նաև Եմենի հուսիթների կողմից Բաբ էլ-Մանդեբ նեղուցի փակմամբ և վառելիքի գների աճով»։
Մեկնաբանելով իրանական նոր հարձակումը` որոշակի պաուզայից հետո, աղբյուրը նաեւ նշել է. «Սա իրանական առաջին հարձակումն է։ Սովորաբար իրանական հարձակումները պատասխան էին հրետակոծությանը: Սակայն Իրանը մտադիր է ապացուցել Ամերիկայի պարտությունը։ Հորմուզի նեղուցը իրանական հարց է։
Իրանը ունակ է Ամերիկայի դեմ երկարատև հյուծման պատերազմ սկսել Մերձավոր Արևելքից մինչև Ուկրաինա»։

