Օդեսան կանգնած է էկոլոգիական աղետի առաջ
ՄիջազգայինՕդեսան կանգնած է էկոլոգիական աղետի առաջ: Օրերս ռուսական խոցման արդյունքում խորտակված «GOLDEN LEO» նավը պարունակում է մոտ 150 տոննա վառելիք, որը սպառնում է ամբողջ ափամերձ գծին։
Ամենամեծ վտանգը խորտակված նավից վառելիքի և նավթի հնարավոր արտահոսքն է։
Նավը խորտակվել է Դելֆին լողափի մոտ, որտեղ ծովի խորությունը չի գերազանցում 20 մետրը։
Բեռնատար նավի դուրսբերումը ներկայումս դժվար է ռուսական մշտական հարձակումների եւ տեխնիկական խնդիրների պատճառով։

