«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների պաշտոնի համար թեժ պայքար է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Նիստը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

Նոր խորհրդարանի կազմը

Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ,«Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ,«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների և օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։

Մշտական հանձնաժողովների շուրջ ներքին պայքար

Ամենաուշագրավ զարգացումները կապված են Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր արդեն ՔՊ վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով

Արուսյակ Ջուլհակյան

Այս հանձնաժողովի դեպքում առաջադրված է մեկ թեկնածու, ինչը նշանակում է, որ այստեղ անակնկալներ չեն սպասվում։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Արմեն Խաչատրյան, Վիլեն Գաբրիելյան, Սասուն Միքայելյան

Սա, թերևս, ամենաթեժ մրցակցությունն է, բայց Վիլեն Գաբրիելյանի դիրքերն առավել ամուր են․ նրա լոբբինգը լավ է աշխատել։ Մյուսները պասիվ են եղել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Նազելի Բաղդասարյան, Մարիամ Պողոսյան, Զարուհի Բաթոյան, Լիլիթ Ստեփանյան, Արթուր Հովհաննիսյան

Հինգ թեկնածուի առաջադրումը վկայում է, որ սոցիալական բլոկը շարունակում է մնալ իշխանության ներսում առավել պահանջված ուղղություններից մեկը։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

Լուսինե Բադալյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Նելլի Բավեյան

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Ռուզաննա Երեմյան, Սիսակ Գաբրիելյան, Թագուհի, Ղազարյան

Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով

Ռուստամ Բաքոյան, Զարուհի Բաթոյան, Հասմիկ Հակոբյան

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով

Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով

Արման Եղոյան, Սոնա Ղազարյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Սարգիս Խանդանյան, Տաթևիկ Ղազարյան

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Ծովինար Վարդանյան, Բաբկեն Թունյան, Սերգեյ Բագրատյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Բաբկեն Թունյան

Տարածքային կառավարման մշտական հանձնաժողով

Վահե Ղալումյան, Գարիկ Սարգսյան

Առաջին նիստի օրակարգը

Օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում նախատեսված է քննարկել հինգ հիմնական հարց՝

Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,ԱԺ նախագահի ընտրություն,ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն,Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն,Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց, եթե նման նախագիծ ներկայացվի։

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված է Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։

Կառավարության ձևավորման գործընթացը

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը ՔՊ խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծը կուղարկի Հանրապետության նախագահին։ Նախագահի կողմից համապատասխան որոշումը ստորագրելուց հետո հինգօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան