«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արժե՞ր մանդատ վերցնել՝ մի գյուղի ավտոբուսի հարց լուծելու համար․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու գլխավոր խոստումը չկատարած՝ «Ուժեղ Հայաստան»-ից աչքալուսանք են տալիս, թե՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հերթական խոստումը կատարված է։ Այլեւս գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի՝ Լոռի բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան ու Կողես գյուղ եւ հակառակ ուղղություններով։ Պարզ է չէ՞, որ նախընտրական շրջանում Երեւանում շրջող Սամվել Կարապետյանի նկարով շքեղ ավտոբուսների հնարավորություն ունեցողի համար, սա չնչին մի բան է։ Բայց այն, օրինակ, նույն դաշինքից ընտրված պատգամավոր Էդգար Ղազարյանը ներկայացնում է մի ցնծալի իրադարձություն․ «Բոլոր խոստումները կատարվում են ռեկորդային կարճ ժամկետում եւ բարձր որակով։ Միշտ շահել ու շահելու են նրանք, ովքեր իրենց ճակատագիրը վստահում են «Ուժեղ Հայաստան»-ին»։ Իսկ սոցցանցում օգտատերերը պարզ հարց են տալիս․ «Խոստման այս կատարմանը որքանո՞վ է նպաստել ԱԺ-ում ներկայացված լինելը, օրենսդիր մարմնի անդամ դառնալը։ Որեւէ օրենսդրական լուծման արդյունքու՞մ է դա արվել կամ ԱԺ պատգամավորի իրավասություններ, պարտականություննե՞րն են դրան նպաստել»։ Եվ, ի վերջո, արժե՞ր մանդատ վերցնել՝ մի գյուղի Ա կետից Բ կետ գնալու ավտոբուսի հարց լուծելու համար, թե՞ Կարապետյանների թափը հազիվ այդքանի է հերիքում։

Անդրադարձանք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, հիշեցինք նրա տված հարցազրույցը «Իրավունք»-ին՝ մոտ մեկ շաբաթ առաջ։ «Ես մի բան գիտեմ, որ Եվրոպական միությանը անդամակցելու խնդիր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում երբեք չի եղել եւ հիմա էլ չկա, որովհետեւ այս պահին գործում է դեռեւս 2020 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ անդամակցության խնդիր դրված չէ: Այսինքն, նման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առհասարակ չկա։ Դրա համար ոչ մի հանրաքվե պետք չէ», -ասել էր նա: Եվ ահա մեկ շաբաթ անց մոտավորապես նույնը կրկնում է Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ Էդգար Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանրաքվե չեն ուզում, իսկ այն չանցկացնելու պատճառով տուժում է գյուղացին, արտադրողը, արտահանողը, բիզնեսմենն ու շարքային քաղաքացին։ Հարց է ծագում՝ մանդատավորներից ո՞վ էր իշխանավորն ու ո՞վ ընդդիմադիրը, եթե երկուսն էլ խոսքները մեկ են արել։

Քաղաքական դաշտում երբեմն նույնիսկ ամենաուշացած խոստովանություններն ունեն իրենց արժեքը։ Հատկապես, երբ տարիներ շարունակ անտեսված կամ շրջանցված հարցը վերջապես դառնում է քաղաքական գործչի հրապարակային դիրքորոշման մաս։ Եվ որքան էլ ուշ լինի այդ գիտակցումը, այն, միեւնույնն է, արձանագրում է մի իրողություն, որի մասին վաղուց էր խոսվում։ Ինչպես իմաստուն ժողովուրդն է ասում՝ ավելի լավ է ուշ, քան` երբեք։ Նույնիսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ․ ՍԱՐԳՍՅԱՆՆ է հասկացել, որ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ թեմայով հանրաքվեի անցկացումն այլեւս անխուսափելի է ու պարտադիր։ «Եթե Ռուսաստանն այդ ճանապարհով ցանկալի արդյունքի չհասնի, ապա ձմռան մոտ, բողոքի ալիքն ուժեղացնելու նպատակով, կարող է կտրուկ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը», - ընդգծել է նա։ Իհարկե, այս հայտարարությունից հետո Զավենիչը երկար-բարակ հակառուսական տրամադրություններ է գեներացրել, բայց կարեւորը ֆիքսել է, որ՝ «լավ չես ապրելու, Զավենիչ ջան, քանի դեռ հանրաքվեի հարցը չի լուծվել»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը