Ой мороз, мороз не мороз меня․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
(ՊՈՒՏԻՆԸ ԶԵԼԵՆՍԿՈՒ ԿՈՂՄԻՑ «ՎԱՅԼԴԲԵՐԻԶՆԵՐԻՆ» ԴՐՈՆՆԵՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես ինձ համար նստած` սոխ ու հաց էի ուտում, մեկ էլ` շրըխկ։
**
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
(«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ»` ՆԻԿՈԼԻ ԹԵԶԵՐԻՑ ՉՏԱՐԲԵՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Դատալեքսին» մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Նիկոլը շուտով նաեւ իր մտքերը գողանալու եւ իրենցով անելու համար դատի է տալու ԱԺ-ում հայտնված իրենց «ընդդիմադիր» ուժերը ղեկավարողներին։
**
ՈՉԻՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ
(ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆՐԻ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ռոսսելխոզնադզորից հայտնում են, որ հայկական պանրի որակն այն աստիճանի էր, որ անվճար դնում էին թակարդին, մուկը չէր մոտենում։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ` ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԱՎԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երբ Զելենսկու քամակը քոր ա գալիս, բացի Պուտինից, ուզում է քսել նաեւ Փեզեշքիանի փետին։
**
ԻՐԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՈՄԵՅՆԻՆ՝ ԹՐԱՄՓԻՆ
(ԱՄՆ-Ն ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Փամփուշտ ա՞լ չունիք...
**
ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Էս ինչ զուլում երկիր ա, աշխարհի ամենահարուստ հային՝ Սամվել Կարապետյանին Հայաստանում կալանավորում են, իսկ հետո Նիկոլը նրան դարձնում է տնային տնտեսվար։
**
ՆԱՖՍՈՒՄ Ա
(ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՆԱՎԹԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Ա, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԹՈՒԼԱՆԱ ՎԵՐՋԻՆԻՍ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՕՊԵԿ-ի` Նարեկ Կարապետյանը ադրբեջանական նավթին նաֆսել ա, եւ կան տվյալներ անգամ, որ թուղթ ու գիր ա արել։

